Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ազգային ծանուցյալ քերթողներու հետ թղթակցությունն արգիլյալ չէ և ոչ մեկ բանաստեղծի․ սակայն ես բնավ չեմ ախորժիր այն տաղերեն, որ ծանուցյալ անձանց կուղղվին։ —

Օրհներգ մառ Հյուկո և ընդունելության գաղղիերեն պատասխանագիր...

Օրհներգ մալ առ սուրբ աստվածածին, հատ մալ առ հոգին սուրբ հարկ էր գրել, գոնե պատշաճից օրինաց դեմ չմեղանչելու համար։ —

Բ. Մասն է Աշուն, որ կսկսի Արտոսրով մը...

— Տա՜ր Աստված, որ ծիծաղով չվերջանար։ —

Կը պարունակե տասն և մեկ կտոր դամբանական տաղեր, Մ. Պեշիկթաշլյանի և այլոց հիշատակին և ողբացյալ «Նահատակի» մը...

— Միշտ ուրիշներուն կամ ուրիշներուն հիշատակին ուղղյալ։

Եվ ի վերջո հոգեխոս նամակ մառ հեղինակն...

— Եվ այսքան նամակներու մեջ մեզի բնավ բարև չկա։ —

Ահավադիկ Գարուն և Աշունին ծանուցումն, որ ինչպես հայտնի է, ուղերձներու ցանկ մը միայն կը ներկայացնե մեզ և բնավ չխոսիր բանաստեղծին այն տաղերուն վրա, որ երբեմն հրատարակված էին ազգային լրագրաց մեջ և որ ախորժակով կարդացված էին։

Տարակույս չկա, թե այս ուղերձներն այն անձանց, որոնց ուղղված են՝ ճաշակին հարմար պիտի գան միայն, որովհետև ես, օրինակի համար, որ քանի մատենե ի վեր սովորություն ըրած եմ աղերսագիր անվանել ուղերձն, բնավ հաճույք չպիտի զգամ կարգողով տաղեր՝ որ միույն տաղանդին վրա, մյուսին գեղեցկությանը վրա և ուրիշի մը գանձին վրա գովեստներ կը պարունակեն։ Այս ուղերձներն, ըստ իմ խոնարհ կարծյաց նամակով միրենց հասրեին ուղղվելու են և բնավ ելնելու չեն հրապարակ։ Ասոնք են մեր դիտողություններն Գարուն և Աշունի ծանուցումին վրա. եթե գրքույկն կարդալն հետո զգանք մեր սույն դիտողությանց ավազի վրա հիմնված ըլլալն՝ թույլ պիտի տանք, որ կործանին անոնք, իսկ եթե տաղերու մեջ գովեստ մալ մեզի համար գտնելու պատիվն ունենանք՝ բնական արար պիտի փութանք հանձնարարել տաղասեր ընթերցողաց, որ հաճին երկերկու օրինակ գնել Աշուն և Գարունեն: