Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

20 Օգոստոս

Կրոնական ժողովն արտաքո կարգի նիստ ըրավ որոշելու համար, թե յուր տնօրենությանց ո՞ր մասն լրագրաց հաղորդվիչ պետք է։


21 Օգոստոս

Տիրայր Արևելքի մեջ դամբանական մը հրատարակելով համեստացար կը հայտնե, թե Արևելքի մեջ համեստացար հուզված խնդիրն այսօր պաշտոնական բարձր տեղեր ելած է, թե Ընդհանուր ժողովն վիճակավոր առաջնորդաց ընտրության խնդրովն զբաղիլ սկսած է․ իսկ Վանորեից խորհուրդն ալ յուր ծրագիրն Կեդրոնական վարչության մատուցած է, թե պարագաներն ոչ միայն մխիթարական են եղեր, այլև պարտք կը դնեն եղեր, որ յուր խորհրդածություններն հառաջ բերե, գոնե միտքերը լուսավորելու։

Այս դամբանականեն հետո հրատարակված է Արևելքի մեջ «օդապարիկներու ուղղությունն» խորագրով գիտական հոդված մը։


22 Օգոստոս

Կրոնական ժողովն հանձնաձողով մը կընտրե եկեղեցականաց նյութական վիճակին բարվոքման պետք եղած միջոցներն գտնելու պաշտոնով։

Եկեղեցականաց բարոյական վիճակին բարվոքման մասին, խորհելու պաշտոնով հանձնաժողովն դեռ ընտրված չէ։


23 Օգոստոս

Հետևյալ ծանուցումն կը կարդանք լրագրաց մեջ․

Քննադատություն Նուպարյան թարգմանության

Վիքտոր Հյուկոյի Նոդր-Տամին
Գրեց Նորայր Ն. Բյուզանդացի
Գինն 100 փարա արծաթ։

Տնտեսագիտությունն կարգիլե մեզ դնել ասանկ գրքեր, որքան ալ աձան ըլլան անոնք։

Տասնևվեց տարի առաջ ֆրանսերենի մեջ նվազ հմտություն ունեցողն այսօր կրնա զայն կատարելապես ուսած ըլլալ։

Պարոն Նորայր իրավունք չունի տասն և հինգ տարի ետ երթալ