Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միշտ։ Նույն տողերն սակայն անգամ մևս ցույց կուտան նաև, թե Արևելքի տնօրենությունը խմբագրական ասպարեզեն տարբեր ասպարեզի մը մեջ ինկած է հանգետս։


10 Սեպտեմբեր

Երեկ կատարվեցավ Սամաթիո ազգային վարժարանաց վարժարանաց պարգևաբաշխության հանդեսն։

«Վաթսունի չափ քննիչք հաստատած են, թե անցելույն հետ բաղդատմամբ հույժ հառաջադեմ վիճակ մունեցեր են աշակերտը այս տարի»։

Վաթսուն չափ քննչաց կողմե տրված վկայության վրա կասկածելու պատճառ մը չունինք։ Տեսնված չէ քննիչ մը, որ հարցաքննության մը ներկա գտնվի, հոն աղեկ մը ուտե, խմե և հետո քննչաց տետրակին մեջ արձանագրե, թե անցելույն հետ բաղդատմամբ հույժ հետամնաց վիճակ մը ունին աշակերտը։ Եվ նախ անքաղաքավարություն է ասանկ վկայություն մը տալն, երկրորդ՝ այդ քննիչն և ոչ մեկ դպրոցե մը կը հրավիրվի հաջորդ տարին։

Քսանհինգ տարիե ի վեր շարունակ կըսենք. «Անցելույն հետ բաղդատմամբ մեր վարժարաններն հսկայաքայլ հառաջդիմած են»։

Չեմ գիտեր, թե անցելույն մեջ ի՞նչ կուսանեին աշակերտը, արդյոք փայտ կտրելու դասագի՞րք կը կարդային, թե ձկնորսություն կը սորվեին։

Քիչ մը անկեղծ ըլլանք։ Պոլսեցի եղբարը իմ ի շողոքորթություն, և խոստովանինք, թե Պոլսո թաղային վարժարաններն, քիչ բացառությամբ, ողբալի վիճակի մեջ կը գտնվին տակավին. և զայս խոստովանելեն ետքը, աշխատինք զանոնք բարեկարգ դրից բարձրացնել։ Անցյալն, որ ոչ լեզու ունի և ոչ բերան, բասրելով, պարսավելով ի՞նչ կը շահինք...


11 Սեպտեմբեր

Տարօրինակ երազներ բավական խնդացուցին զիս երեկ գիշեր։

Տեմոսթեն անունով կառավարի մը կառքով ճաշարան մը գնացի և տեսակցություն մունեցա խոհարարի մը հետ, որուն անունն էր Սոկրատ։ Եվ այս կառավարն ու այն խոհարարն բնավ չէին կարմրեր ունենալնուն համար անուններ՝ որ չէին համապատասխաներ