Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ հաճո պիտի թվի հանձնախումբին այս կանոնագիրն, որ, եթե գործադրվի` քիչ ատենեն Բերայի թաղին մեջ խնդրո մը ծնունդ պիտի տա, նոր վեճերոu դուռ պիտի բանա. և ավելի գեշն, ուրիշ թաղեր ալ Բերայի օրինակին հետևելով, գերեզմանական բարեկարգութեան պիտի տան իրենք զիրենք, աժան թաղելու մասին իրարու հետ պիտի մրցին, իրարմե հաճախորդներ պիտի հափշտակեն, և ո՛վ գիտե, գուցե հասույթն շատցնելու համար մարդ ալ պիտի թունավորեն, և մինչև որ ասոր ալ մոտան անցնի, բավական ժամանակ պիտի կորսնցունենք։

Այս տողերեն պետք չէ սակայն հետևցնել, թե Խիկար կը հակառակի մեռելային բարեկարգության։ Միայն թե կը փափագի ազգին ավելի օգուտ և պատիվ բերող հաստատությանց բարեկարգությանը համապատասխանող վիճակի մը վերածված տեսնել ազգային գերեզմանատուններն. մեկ խոսքով չուզեր գերեզմանատուններն թաղային վարժարաններեն, տնտեսական խորհրդեն, վանորեից հոգաբարձութենեն երեսփոխանական ժողովեն, հիվանդանոցեն և այլն ավելի բարեկարգ վիճակի մը մեջ տեսնել։ հանձնախումբն հաջողի գործադրել յուր կանոնագիրն, Բերայի գերեզմանատունն քիչ ատենեն պիտի նսեմացնեն ազգային մյուս բոլոր հաստատություններն։ Հանձնախումբն Ազգային վարչութենեն շատ ավելի ծանր պաշտոն մը պիտի վարե, ուղիներ շինելու համար պիտի ունենա յուր երկրաչափներն, հաշիվներն կանոնավոր բռնելու համար պիտի ունենա յուր համարակալն և անոր օգնականն, ընկալագրեր գրելու և տուրք գանձելու համար պետք պիտի ունենա գանձապետի մը, վերջապես պիտի ունենա յուր գործավորներն, գործավորաց պետն, մեռելաթաղերն և այլն, և այլն, և այլն և այս ամենը ունենալե ետքը հանձնախումբին մեն մի անդամն գոնե շաբաթը մի անգամ, առավոտե մինչև երեկո գերեզմանատունը մնալու պիտի ստիպվի, որովհետև պաշտոնյաներն իրենց քեյֆին ձգելն գործին կանոնավոր ընթացքին կը վնասե։ Աղքատ ննջեցյալներն կրնան անիրավությանց զոհվիլ, անգութ պաշտոնյա մը կրնա գլխիվայր տնկել տնանկ աղքատ մը և անոր գրավելիք գետինն հարուստի մը ծախելով ստակն առնել և սնտուկին մտից կողմը չնշանակել։ Ուրիշ շատ անիրավություններ կրնան պատահիլ, քանի որ դրամ կա խնդրույն մեջ։ Օրինակի համար, երբ քառակուսի մեթրոյի բավական գետին վաճառվի՝ բնականաբար մնացած գետնին գինն կը բարձրանա, և այն ատեն քիչ ստակ տվող կամ բնավ չտվող ննջեցելոց համար ուրիշ գերեզմանատունը