Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գ. Գ. — Գրականության, գիտությանց և արհեստից մեջ հետևողությունն ընդհանրապես ստրկություն է և ստրուկ մը երբեք երախտագիտություն պիտի չընդունի ոչ իսկ անհատե մը, թող թե ամբողջ ազգե մը։

Դ․ Դ. — Ազգի մերախտագիտության նշանն նույն ազգին ամենեն բարձր պատվանշանն Է. և տոմարակալության թարգմանիչ մը այդ պատվանշանով զարդարելն նույն ազգն աշխարհի առջև ծաղր ու ծանակ ընել է, անպատվել Է, զայն լեռնաբնակ, վայրենի, տխմար հռչակելեն շատ ավելի ծանր է։

Ե․ Ե. — .․. Բայց սուրբ Մեսրոպա տառերն չեն բավեր, եթե մի ըստ միոջե թվենք այն անարգանքներն ու անպատեհություններն, որ խորհողի մտքին մեջ կը ծնին այսպիսի հրավերներ ընդունած ժամանակն, ուստի, կը հրավիրենք ազգն բնավ երախտագիտություն չհայտնել ոչ պարոն Ն..., ոչ պարոն Տ...յանի, ոչ ալ հայր Ս. Տ...յանի, այլ քաջալերել այդ հեղինակները, զորս վիրավորելու դիտավորության ստվերն իսկ չունինք: Կը խնդրեմ, չնմանցնենք մեր ազգն այն աղքատին, որուն քանի մամիս առաջ հանդիպեցա և որ բոլորովին մերկ և անոթի, երախտագիտություն կը հայտնե յուր առջևեն անցնող դագաղի մը, ըսելով, «դու իմ փրկիչս եղար»։

Խղճմտանքս թույլ չտվավ հարցնելու այդ աղքատին.

Ո՞ւր են ընդունած երախտյացդ նշաններն, պատասխան տուր, ո՛վ դու, որ փրկիչ մունեցած ես և կորսվածի բոլոր հանգամանքներն ունիս։


ԲԱՐԵՎ ՈԻ ՄՆԱՔ ԲԱՐՅԱՎ

Վերջապես ես ալ սորվեցա գաղտնիքն, որով բանաստեղծը ոմանք, երբ նեղը մնան, կը հաջողին իրենց նկարագրությանց մեջ մուծանել քաղցրություն, սաստկություն, վսեմություն և ինչ որ պետք է ընթերցողին հիացում, գորով, սեր, հափշտակություն և այլն՝ ազդելու համար։

Կուգամ այսօր ընթերցողացս ալ հաղորդել սույն գաղտնիքն:

Արդ, այս գաղտնիքն կը կայանա, ազնիվ ընթերցո՞ղ, երբեմն երբեմն մեյ մեկ քիչ բարև կամ մնաք բարյավ ըսել լեռներուն, ձորերուն, աստղերուն և այլն։ Այս գաղտնյաց շնորհիվն է, որ վարպետ քերթողը կ՝արթնցնեն իրենց ընթերցողներն, երբ ասոնք կը թմրին քնաբեր նկարագրության մը մեջ։