Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընդհանրապես ամենքս ալ կսթափինք, երբ հանկարծ լսենք քերթող մոր մեծ ձայնով կը գոչե.

«Բարև՛ ձեզ, լեռներ, բարև՛ ձեզ, սարեր, բարև՛ ձեզ, ձորեր, բարև ձեզ, հովիտներ, բարև՛ ձեզ, աղբյուրներ, բարև ձեզ, վտակներ, բարև ձեզ, լիճեր, բարև՛ ձեզ, ծովեր, բարև՛ քեզ, լուսին, բարև քեզ, երկինք, բարև՛ ձեզ, աստղեր, բարև ձեզ, գիսավորներ» և այլն։

Բնական էր, այս տողերուն մեզ ազդած տպավրությունն չպիտի կրեինք, երբ տեսնեինք քերթող մ՝որ լեռներուն դառնալով բարի լույս կըսե, կամ աստղերուն՝ թեմեննահ մը կընե, կամ գլխարկը կը հանե լուսինին զայն բարևելու համար։ Ա՛հ, քերթողներն շատ լավ գիտեն իրենց ընթերցողաց քիթեն բռնելու արհեստը։

Անոնք հոգվո թելերն ցնցելու համար կրկնութենե բնավ չեն խորշիր, և մեզի պես, օրինակի համար, երբ ընկերության մը մեջ մտնեն՝ ներկայից ամենուն մեկեն բարև ըսելով չեն երթար աթոռի մը վրա նստելու, այլ ներկայից յուրաքանչյուրն զատ զատ կը բարևեն այսպես․

«Բարև՛, օրիորդ Ա.․․, բարև՛, տիկին Բ.․․, բարև՛, ամուրի Գ․.., բարև՛, որբևայրի Դ..., բարև՛, խարտիշագեղ օրիորդ, բարև՛, բարձրահասակ տիկին, բարև՛, փոքրոտն պարոն և այլն և այլն և այլն»։

Միչդեռ մենք եթե լեռներով բերդացյալ ու գետերով բաժանյալ դաշտի մը մեջ իսկ գտնվեինք, պարզապես պիտի ըսեինք.

«Լեռներ, սարեր, ձորեր, հովիտներ, աղբյուրներ, վտակներ, լիճեր, բարև ձեզ»։

Փերթողը մնայք բարյավի հետ ալ այնպես կը վարվին՝ որպես բարևի հետ: Հրաժեշտի ողջույն կուտան զատ զատ այն ամեն բաներու, որոնց բարևներ տված են։ Եվ որովհետև ճամբորդության մեջ քերթողի մառջև ամեն օր նոր տեսարաններ կը բացվին, տարակույս չկա, թե ընթեղցողին առջև ալ ամեն վայրկյան նոր թարևներ ու նոր մնայք բարյավներ երևան կուգան։ Քերթողներն լեռներն և այլն բարևելով չեն շատանար, այլ նոցա հետ կխոսին ազգային խնդրոց վրա։ Կը զարմանամ, թե բանաստեղծն լեռ մը բարևելեն հետո, ինչո՞ւ չըսեր անոր.

«Ի՞նչպես եք, աղե՞կ եք»։

Կամ լուսնին.

«Այսօր քիչ մը տկար կը տեսնեմ զքեզ»։