Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոր... իֆֆեթ՝ պարկեշտություն, մերզուպ՝ ցանկալի, մուգարին՝ մերձ, իսկ և իսկ, գապիլի շիֆա՝ ապաքինելի, գալե ալմաք՝ կարեվորություն տալ, թահարրի՝ որոնել.․.

— Քիչ մալ վերջը սորվե՛, խահվե մը խմե՛...

— Հիմա կը լմննա... խամե գրիչ, վահի՝ հայտնություն, մյութեվայի՝ անընդհատ, զևգյապ՝ զբոսնուլ, թեֆսիր՝ մեկն ություն... ունվյուֆանը շեպեթպա՝... չէ, աս չեղավ... ունֆավյունը շապեթապ՝... ասոր չդառնար կոր լեզուս... ունվանըֆը թեպաշեպ... ա՜լ թշվառական...

— Դժվար է արտասանությունը կարծեմ, հեե․ Մարտիրոս աղա...

— Անանկ է ամա, յախան թող չեմ տար... ուն... ֆյու. վա... նը... շե... պա... պեթ... հա՛, հաջողեցա, մեյ մ՝ալ, ուն... ֆյու... վա... նը... շե... պա... պեթ... անգամ մալ... ուն. ֆյու. վա. նը. շե. պա. պեթ. ունֆյուվանը շեպապեթ, ունֆյուվանը շեպապեթ, ունֆյուվանը շեպապեթ, ունֆյուվանը շեպապեթ՝ ծաղիկ հասակ, ծաղիկ հասակ, ունվյու... ունթյու... ուն... ունշյու... էո՜ֆ...

— Սիկար մը շինե՛, Մարտիրոս աղա...

— Ունֆյուվանը շեպապեթ, ծաղիկ հասակ, ունֆյուվանը շեպապեթ, ծաղիկ հասակ, ունֆուվանը շեպապեթ, ծաղիկ հասակ... (Սահփաննոս աղան կերթա) ունֆյուվանը շեպապեթ՝ ծաղիկ հասակ, ունֆյուվանը շեպապեթ՝ ծաղիկ հասակ, ճեհիմմի սիճճին՝ անդունդք դժոխոց, ճեհիմմի սիճճին՝ անդունդք դժոխոց, անդունդք դժոխոց. ճեհիմմի սիճճին Մարթա՛, Մարթա՛, Մարթա՛, Մարթա՛։

— Ի՞նչ կա, ճանըմ...

— Կնիկ, եկուր սա բառերը հարցուր նայիմ, սորված եմ մի...

— Քա ճանըմ, վարը չոճուխին լաթը կը փոխեի կոր...

— Վնաս չունի...

— Աս տասնհինգ օր է որ հանգիստ չունիմ... քաշվելու բան չէ աս...

— Ճանըմ, լրագի՞ր ալ չկարդանք...

— Իսկուհիցա... սա չոճուխին քովը գնա՛։

— Կնիկ այնչափ ըրիր, որ բոլորն ալ մոռցա, գնա՛ ու կանչածիս պես եկո՛ւր...

— Շատ աղեկ, դրան առջև սպասեմ զահեր... տուր սա լրագիրը նայիմ... ծաղիկ հասակ։

— Շապ... ուն... վիֆան... ֆավին... գացիր գացիր, ան գտա՞ր, ուրիշ բան չգտա՞ր հարցանելու... ամեն օր ասանկ կ՝ընես կոր...

— Ո՞րը հարցնեմ։