Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գիտես կոր քի ան չեմ կրնար կոր պեճերմիշ ընել, ան կը հարցնես կոր քի քովս չնստիս ու շուտ մը վար երթաս․..

— Կեցիր, ուրիշ մը հարցնեմ... զատյալ։

— Զատյա՞լ մի՛․․․ խամե։

— Ո՞չ, խամե գրիչ ըսել է։

— Գրիչ մի, անանկ է նե տիտե...

— Ո՛չ, տիտե աչք ըսել է։

— Մելուն։

— Ո՛չ, մելուն անիծյալ ըսել է։

— էյ, ո՞րն է յա։

— Մյունֆերիտ։

— Մունֆերիտ՝ զատյալ, մյունֆերիտ՝ զատյալ... հիմա հարցուր նայինք, պիտի կրնա՞մ մի գտնալ, շուտ ըրե՛ ամա։

— Զատյալ։

— Մյունճերիտ...

— Չգիտցար։

— Կորսվե՜ սկեց, մեկ բառ հարցնելը պիլե չիյտես կոր։

— Քիչ մը տահա կարդա ու ես կուգամ, սա չոճուխը նայիմ, առ լրագիրը։

— Ճեհեննեմ եղի՜ր... մյունֆերիտ՝ շատյալ, մյունճերիտ զատյալ, ճեհիմի սիճճին՝ անդունդք դժոխոց, ճեհիմի սիճճին. անդունդք դժոխոց. ունֆուվանը շեպապեթ, ունֆուվանը շեպապեթ, ծաղիկ հասակ։ Մարթա՛, Մարթա...

— Եկա, (մեկուսի) Աստված պելատ տա։

— Հիմա հարցուր նայեմ, շենքով, շնորհքով հարցուր ամա։

— Շատ աղեկ․

— Ընդհանրանալ...

— Ընդհանրանա՜ա՜ա՜լ... ընդհանրանալ... ընդհանրանալ...

— Իֆֆե՞թ։

— Չէ՛։

— Մելուն։

— Չէ՛։

— Խամե՞։

— Չէ ճանըմ, ասանկ չսորվվիր, հոդվածը կարդա՛, չհասկցած բառերդ բառարանին մեջը նայե՜։

— Հայտե նայինք, տուր սա լրագիրը ինձի (կը կարդա) «Սըհհեթի իֆատեմիզի իսպաթ իթմեք ուղրե, թելեվվուն իլե իսրար ու ինատըն, վե պունլարն իթիտալ տերեճեսինտե պուլունան սե