Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իֆատե նայե՛։

— Ան ալ չկա։

— Թելեվյունը փնտրե՛։

— Չկա։

— Իսրա՞ր։

— Ան ալ չկա։

— Իթիտալ։

— Չկա։

— Սեպաթ։

— Իշտե ան հաստատամտություն ըսել է։

— Բեր նայինք սա հայերեն բառարանը, հաստատամտություն ի՞նչ ըսել է, քավի ֆիքիրլի․․․ քալըն ֆիքիրլի... կարծեմ թև սա քալըն քաֆալը ըսել պիտոր ըլլա տեյի կուգա ինձի, հա՜, Թագուի, դուն ի՞նչ կ՝ըսես, սանքի հաստ միտք... ինճե ֆիքիրլի չէ, միտքը բարակ չէ։

— Ես քեզի բան մ՝ըսե՞մ, Մարտիրոս աղա, վաթսունեն ետքը չես կրնար սորվիլ աս բաները։

— Շատ ալ աղեկ կը սորվիմ... թյունտրև՝ թեթևագնաց, նյուքուլ՝ հետս կալ, իթթիպա՝ հպատակիլ...

— Կիրակուրի ժամանակ է։

— Ուտուլ՝ զարտուղիլ, մելուլ՝ ձանձրացյալ...

— Հայտե՛, ելի՛ր, կսպասենք կոր։

— Խարիճ ուլ ուգուլ...

— Ես չոճուխներս թոփ ընեմ կերակուրի նստիմ պիտի, դուն գործ չունիս նե՝ աս տարի անոնք գոց ըրե տե, գայ տարի ալ կարդա՛, որ հասկնաս։ Անանկ դժվար բաներ գրողներուն ալ միտքը չեմ հասկնար որ, եթե ինքզինքնին մտիկ ընել տալ կուզեն նե ամեն ան հասկցած լեզվով գրեն, որ մտիկ ըլլվին, աս մեկ կողմեն բառերը գո՛ց ընելով, մյուս կողմեն մոռնալով տարին մեկ հոդված պիլե չպիտի կրնան կարդալ, մարդս գազեթա կը կարդա նե արապի ֆարսի սորվելու համա՞ր կը կարդա։ Ամա ան չէ, անանկ դժվար բառերը չդնեն նե իրենց ըսածներուն պարապ խոսքեր ըլլալը մեյտան պիտի ելնե, վարպետությամբ խրթին բառեր կը դնեն կոր քի ուսուլով մը պարտկեն իրենց պակասությունը։ Ինչ ըսել է,