Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը փութանք նաև բարեմաղթել, որ Աստված մինչև գալ տարի չհասցնե․

Արփիարյանի, Գուրգենի և Տեմիրճիպաշյանի միջև ծագած կռփամարտությունը․

Մանզումեի էֆքյարի մեջ հրատարակվող Հաստատամտություն անուն հոդվածին շարունակությունը․

Շիշլիի գերեզմանատան խնդրույն քննության համար կազմված և կազմվելիք հանձնաժողովներուն որոշումներուն պոչը․

Դասատվաց ոմանց պահանջքներուն վճարումը․

Բժշկաց ոմանց դեղերուն ընելիք ազդեցությանը, ճերիտեի Շարգիեի մեջ Վահան վարդապետին խոսելիք քարոզներուն երկայնությունը ևայլն, ևայլն, ևայլն։

Վերջացնելով մեր հոդվածն, կը հուսանք, որ Խիկար պիտի կրնա յուր ընթերցողներն ավելի գոհ ընել այս տարի, ըստ որում անոր խմբագիրն մայրաքաղաքս դարձած ըլլալով՝ իրերն ու մարգերն, որոց վրա պիտի խոսի, ավելի մոտեն տեսնելու առավելությունը պիտի վայելե։


ՀԱՌԱՋԱԲԱՆՆԵՐ...

Երկու երեք շաբաթե հետե հառաջաբաններու ընթերցմամբ կզբաղիմ։

Անմեղ և միանգամայն զվարճալի զբոսանք մէ հառաջաբանաց վերծանումն։

Հոն կը տեսնես, որ հառաջաբան գրողներն ընդհանրապես այնպես կը վարվին իրենց հառաջաբաններու մեջ, որպես կը վարվին ընդհանրապես մարդիկ, երբ իրենց լուսանկար պատկերն հանելու համար դագերոտիպին դիմացը կ՝անցնին։ Գեղեցիկ երևնալու համար ամենեն տգեղ դիրքերը կառնուն, բնական կենդանագրվելու նպատակավ անբնական ձևերու կը դիմեն, լուրջ երևալու համար ավազակապետ կը նկարվին. իրենց պատկերն համակրելի ցույց տալու համար մուրացկաններ կը պատ կերվին. Հոմերոսի պատկերն յուրացնելու դիտավորությամբ Զոյիլի դեմքը կը գողնան։

ԿեԷղծ հառաջաբաններ... այս բոլոր հառաջաբաններու նպատակն միևնույնն է. ազգին ծառայել։

Ազգային մանկտվույն դաստիարակությանը համար զոհվիլ։

Ժողովրդյան օգտակար ըլլալ, և իրենց վարձքն ստացած ըլլալ՝