Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ փույթ եթե կաղ ըլլա կամ քոսոտ.
Թե համբույրք նորա բուրեն գազիր հոտ,
Տոնեն գնա միշտ հեք կանանց երամ

Եթե ունի դրամ։

Նա որ ոտնակոխ առնե զյուր պատիվ
Եվ ծաղրե ամեն զգացմունք ազնիվ,
Նա ևս ստանա փառք ու բարեկամ

Եթե ունի դրամ։

Իրավունք գտնա միշտ լեցուն գրպան,
Եվ առանց խղճի կուտա տեր պապան,
Չորս կին մեկ մարդուն, ես կը հավատամ

Թե սա ունի դրամ։


Ես չեմ ընդունիր այս Դրամն իբրև բանաստեղծություն, ոչ ալ յուր նմանները, բայց հեղինակը շնորհավորելով կընդունիմ ուր երթան, Հոգիքը, Հայքի և Բրինկիթոն, Տագնապը, Մահը, ջնջելով այս վերջինեն հետևյալ տողերը.

Երբ զքեզ հնչեն ծեր, մանուկ և կին
Սոսկալով ծածկեն ձեռոք զերեսնին։

Կինը բնավ գործ չունի տողին վերջը, և անոր հանգ մը գտնելու համար երեսը միանգամայն թե գրաբար և թե ռամկաբար հոլովելու առանձնաշնորհությունը զեղծում կը թվի ճաշակիս։

Եթե հեղինակը ներե կը վերցնեմ նաև Մահին հետևյալ տողերուն վերջինը.

Ե՛կ այգուն կանուխ, երբ հավիկ զարթնու
Եվ զերդ օրհասին եղերգե աղու.
Ե՛կ այգուն այգուն, ե՛կ զգույշ զգույշ,
Մի վրդովեր կինս, որ ննջե անույշ։

Այս վերջին տողը՝ մանավանդ քերթվածին վերջերը՝ մահը կը մահացնե։

Գալով կինիե և Մի՛ մոռնար զիսիե կը խոստովանինք, թե գեղեցիկ են, միայն թե, ինչպես ըսինք, մարդս հազար մի մոռնար զիս կարդալեն ետքը և հազար անգամ լսելեն վերջը, թե կինն հանելուկ մէ, թե կնոջ սիրտն խորան մէ, թե կնոջ սիրտն անթափանցելի է, թե կինն երկնային պարգև մ՛է, կարծես ոչինչ կզգա և երբ հազար ու մեկերորդ անգամ կարդա կամ լսե զանոնք թեև քիչ մը տարբեր եղանակավ։ Այսու ըսել չենք ուզեր, թե քերթող մերգելու չէ ինչ