Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բ՞նչ զորավոր ապացույցներով օղիի դեմ խոսողներու գլուխը ջախջախեր է... իրավ որ զարմացա մնացի... օղի բեր, ծո՛... անանկ մարդիկ հազար տարին անգամ մը կուգան... ի՞նչ ճշմարտություններ հայտնած է, աղբար։ Իտալիայեն, Անգլիայեն, Սպանիայեն, Ֆրանսայեն փաստեր մեջ բերած... ապրիս, պե մարդ, ապրիս, չմեռնիս... ահ, եթե դյուրություն ըլլար՝ սա մարդուն պինլիք մը մասթիքա կը ղրկեի։

— Բայց գիրքին տերն ըսած է, որ համակարծիք չէ հոդվածագրին։

Ջնջո՜ց, ըսե տըվոր, դուն ո՜վ, ան ով, ելեր է տե օղիին օգուտները համրող մարդու մը դեմ պիտի խոսի... թող բաչաները կապե նախ և առաջ. համակարծիք չէ եղեր... աղեկ որ համակարծիքն ալ սորվեր է... քիչ մը ֆասուլյա բեր... անդիինը մեծ մարդ է, հանըմ։

— Ինձի ալ անանկ կ՝երևա...

— Խոզքերուն մեջ իմաստ կա։

— Այո՛։

— Ոգի կա։

— Սեպն քի ոգելից հոդված մէ։

— Ոգելից ըմբելիք մ՝ըսե սըվոր. կարծես թե օղի խմածի չափ եղա այն հոդվածը կարդալով։

— Ես ալ անանկ։

— Ի՜նչ խելք, ի՜նչ իմաստություն... Սողոմոն իմաստուն է այդ մարդը ինձի համար։

— Պապա մարդ է։

— Հայրը լուսերու մեջ պառկի, հանդարտ սրտով օղի կը խմենք կոր այս իրիկուն... լեցուր, ծո՛։

— Իմինս ալ։

— Ո՞ր բանին չափազանցը վնասակար չէ, նստե, օրինակի համար, պինլիք մը օղի խմե, հելպեթտե կը ճաթիս։

— Այնչափ ջուր ալ խմե նե՝ կը ճաթի մարդ։

— Անանկ է յա։

— Ատ հոդվածին վրա շատ քեյֆլենմիջ եղա։

— Ես ալ քեյֆլենմիջ եղա, բայց կասկած մ՝ունիմ։

— Ի՞նչ։

— Չըլլա որ այդ հոդվածը գրողը գինետուն մունենա, կամ բանալու միտք ունենա։

— Պարապ բան է այդ... այդ տեղվանքը չեմ խորհիր ամենեվին... մարդն ուրիշ տեսակ մարդ է, ճանըմ։ Գրվածքեն հայտնի է, որ քյամիլ և շիտակ խոսող մարդ մ՛է... լեցուր, տղա։