Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իբրև բանաստեղծության ընդանած չէր և չընդունիր հակառակ հանձնարարության Հ. Գ. Մ.-ի, որ վարակյալ ադրիականաց հիվանդությամբ ինքզինքը շատ բարձր դրից մեջ կերազե։

Չենք ուզեր մեր ընթերցողները ձանձրացնել միառմի քննազատելով այդ սքոլաստիկական հոդվածը, բայց իրենց փոքրիկ ճաշակ մը տալու համար արժան կը համարինք քանի մը տողեր միայն ընդօրինակել։

«Ուրեմն, կըսե, բանաստեղծության ատակ չեն անոնք որոնք ծանրաթախիծ տխրությամբ ճնշյալ՝ չեն կրնար ճախրել, սլանալ բանաստեղծության պայծառ ու վճիտ երկնակամարը — Ասոր համար Է ուրեմն, որ Դուրյան ատակ չէր բանաստեղծության — և շրջագայել քաղցրաբույր բուրաստանաց զմայլեցուցիչ հոտերու մեջ — հոտերու մեջ — քաղցրաբոյր, բուրաստան, հոտերու մեջ շրջագայել — սա բառերուն մեջ հոտեն ուրիշ բան կա՞, այսքան հոտը ձեր գլուխը չցավցներ, կրիտիկե՛. հոտի մեջ շրջագայիլ քիչ մը դժվար չէ՞ ձեզի... հոտը ձեզմե թեթև չէ՞․․․ կրնա՞ կրել զձեզ եթե կոշիկով կոխեք անոր վրա, թռիլ կամ գոնե լողալն ավելի հարմար չէ՞ — Թեև այսպիսիք ալ քաջ եղերգության, ողբերգության ատակություն ունենան, զոր ընդարձակ մտոք բանաստեղծության կարգը կրնանք դասել — Ուրեմն, ընդարձակ մտոք միայն բանաստեղծ են Քոռնեյլ, Ռասին, Շեքսբիր, Եվրիբիտես, Եսքիղես, Աոփոկղես, և այլն, համառոտ մտոք ի՞նչ են ասոնք հապա, նպարավաճա՞ռ, երկրաչափ, երկաթագո՞րծ.․. Ա՜հ, եթե գիտնայիր, ո՛ Հ․ Գ․ Մ․ այս ընդարձակ մտոք բանաստեղծներն ալ ամենը ե ով դրած են, տգետնե՜ր.․․

Չենք զարմանար բնավ ԴՈԱՄՆ բանաստեղծական ճաշակ անվանած ըլլալուն վրա, որովհետև Հ․ Գ․ Մ․ բանաստեղծություն բառը չըմբռներ այնպես, որպես մենք։ Նա բանաստեղծություն կը կոչե այն ոտանավորը միայն, որ ըստ Օվրատիոսի, կոչված են մարդուս օգտակար իր կամ զվարճալիք պատմելու: Եվ որովհետև դրամն ամենեն ավելի օգտակար իրն է աշխարհիս վրա, բնական է, որ բանաստեղծության մեջ ամենեն բարձր տեղը գրավե։

Նույնպես զարմանք չպատճառեր մեզ մատենախոսության զոհված 5¼ հոդվածի մը մեջ տեսնիլ միայն տասը տողեր, որ մատենախոսության նմանին։ Մարդկային տկարություն է փափագիլ մասնագետ ճանչցվիլ այն բանին, որուն ատակ չէ և անգիտաբար մատնել ինքզինքը։ Եվ այս մատենախոսության մեջ Հ․ Մ․ իբրև քերականության դասատու մը կը ներկայանա մեզ․․․ քիչ մ՝ալ պարտիզպան։