Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Քաղաքս հասած լուրերն և մասնավոր տեղեկություններն զՄուշ մեծ հուզման և վտանգի մեջ կը նկարագրեն, անխուսափելի և ծանրակշիռ վտանգի ենթարկված է հոն տեղի ազգայնոց վիճակը: Եկած գիրերն անստորագիր են, որ միայն կը ծանուցանեն, թե հեռագիրն ու փոսթան մեզ համար արգիլված են, թե այգիները կը կտրեն, կը ճմլեն, կոչնչացունեն, և եթե հոն անձ մը դիմացնին ելնե՝ դանակով կը զարնեն, թե հնձանները, դեզերն ու մարագներդ կայրվին, թե ուր որ հայ մը տեսնվի, խաչ և հավատք կը հայհսյեն, թե մանուկ տղաքներեն մինչև ծեր, այր և կին, առհասարակ կը գանակոծվին տաճիկներեն, թե հայ աղաները կառավարության ժողովքները երթալե դադրածեն և այլն. կարծես կառավարություն չկա Մշո մեջ... Մուշեն և դեղերեն 300—400 տնվոր հանրադրություն կազմեր են տաճկնալու համար... և այլն և այլն և այլն»¹:

Արդյոք տպագրական տեսչությունը կը ներե՞ մեզ այս անլուր վայրենաթյանց, բարբարոսությանց ու գազանությանց տակ հեծեծող մեր եղբարց կականաբարձ հառաջանաց արձագանք տալ, անոնց հետ արտասվել, քուրձ զգենլով և մեր սրտեն արյուն հոսեցնելով մեր տխուր ճակատագիրն ողբալ։ Արդյոք, կըսենք, տպագրական տեսչությունն, գոնե այս շնորհն կընե մեզ, թե մեր սրտին, զգացմանց ու արտասվաց վրա ալ տիրելու իշխանություն ունենալով մեր դժբաղդությունն ողբալն ալ կարգիլե...

Հայերն ամեն վիշտ ու տառապանք, աքսոր ու հալածանք կրելնեն ետքը, այսօր ամենայն հոմարությամբ և հավատարմությամբ կը տանին հպատակության լուծը, և ասոր փոխարեն կը բռնաբարվին թե՛ ստացվածքի, թե կրոնի և թե պատվո կողմանե։ Այս լուծն հպատակության ըլլալե դադրած՝ գերության լուծ եղած է, ու այնքան ծանրացած, որ անբերելի ըլլալով՝ Մշո հայերն ալ անկարող կըլլան զայն կրելու և հարստահարութենե խալսելու հույսով կրոնափոխության դիմել կորոշեն։

Հպատակ ազգ մը, երբ առ կառավարությունն ունեցած պարտավորությունները կը կատարե, լի ու լի իրավունք կունենա կառավարութենեն ինչքի, կենաց և պատվո ապահովություն խնդրել. և կառավարությունն պարտավոր է անոր այս խնդիրքն կատարել ո՛չ իբրև շնորհ այլ իբրև իրեն պարտքը։ Գավառաց հայերը դարերե ի վեր կը հարստահարվին, դարերե ի վեր թաքրիներ կը գրվին ու հարստահարությունները դարերե ի վեր կը շարունակվին. արդ, կամ այն է, որ գավառաց հայերը միայն տուրք վճարելու և