Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/710

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆՈՐԱՄԱ «ԹԱՏՐՈՆԻ»

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ, հուլիսի 10-ին (№ 189)։

1. «Երկրորդ բանորամա «Թատրոնի» — Առաջինը տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Թատրոնի բանորաման»։

2. Ծնրակապը պատվո աստիճան էր, որը շնորհում էր Անգլիո Վիկտորիա թագուհին։


ԱՌԱԾՆԵՐ

Առաջին անգամ լույս են տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հուլիսի 10-ին, 31-ին (№ 189, 192)։


ԲԱՐԵԿԱՄՈԻԹՅՈԻՆ

ԿԱՏԱԿԵՐԳՈԻԹՅՈԻՆ ՄԵԿ ԱՐԱՐՔՈՎ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հուլիսի 17-ին (№ 190)։

1․ «Բարեկամություն» կատակերգության գործող անձինք են՝ «Թ» — Թուրքիա, «Ս» — Սերբիա, «Գ» — Գարատաղ (Չերնոգորիա), «Հ» — Հերցոգովինա», «Ր» — Ռումինիա, «Ռ» — Ռուսաստան։


ՆԱՄԱԿՆԵՐ, ՀԵՌԱԳԻՐՆԵՐ, ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. հուլիսի 17-ին (№ 190)։

1. «Մենմուա» — «Մեճմուայի հավատիս» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <8>, ծանոթ. № 1)։

2. Վեհափառը Գևորգ IV կաթողիկոսն էր։


ՆԵՐԴԱՇՆԱԿՈԻԹՅՈԻՆԸ ԱՎՐՎԵ՜ՑԱ՜Վ...

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ, հուլիսի 21-ին (№ 191), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. «Արարած հրեշտակատեսը» էշն է (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Մեծապատիվ մուրացկանները» ծանոթ. № 1), այսպես է անվանում Պարոնյանը «Լրագրի» խմբագիրն Ն. Թյուլպենտճյանին։

2. Անվանելով Թյուպլենտճյանին «կենդանի աստվածակիր»՝ նույնացնում է նրան ավանակի հետ, որովհետև, ըստ կրոնական ավանդության, Քրիստոսը Երուսաղեմ մտավ ավանակի վրա նստած, իբրև նշան համեստության։

3. «Մանզումե» — «Մանզումեի էֆքյար» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV «Կսմիթներ», <33>, ծանոթ. № 1)։

4. «Կովկասյան պատերազմի» հեղինակը Ն. Թյուլպենտճյանն էր, որն իր «Լրագրի» մեջ հիշյալ վերնագրով տագնապալից լուրեր էր հրապարակել Կովկասից, ամբողջությամբ հերյուրանք, առիթ տալով լրագրական ասպարեզում մեծ շփոթի (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», «Կովկասյան խնդիր» <11>)։