Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/725

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11. «Բուրաստան մանկանդ» — Տե՜ս «Անխորագիր», ծանոթ. № 3։

12. «Երկրագունդ» — Գրական և գիտական հանդես, լույս է տեսել 1883 թ․։ Նախ՝ Հ. Պարոնյանի (1883) և ապա՝ Ե. Տեմիրճիպաշյանի խմբագրությամբ։

13. Այս վերջին քառյակով Պարոնյանը իրեն է ներկայացրել, որն այդ տարիներին աշխատակցում էր «Լույսին»։ «Խալթողը», «Օճախին ետին» ընկնողը ինքն էր, բազմաթիվ հոդվածներով նա միշտ քննադատել է Ղալաթիո օճախի հարողներին (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Uկյուտար Ենի Մահելե» և սույն հատորում «Թղթակցությունք Թատրոնի», «Ինչ կը մտմտաս, Խիկար» և այլն)։


ԵՐԿՈՒ ՏՈՂ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թվականի հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ․ Պարոնյանի Երկերի լիակատար ժողոված ուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Երկու տողը» յուրահատուկ ներածություն է, իր՝ Պարոնյանի լրագրական գործունեությունը ծանոթացնող, գրված «Խիկարի» հրատարակության առթիվ։ Այստեղ անուղղակիորեն հեղինակը հիշատակել է իր տարիքը՝ «քառասուն անգամ ողջույն և նույնքան հրաժեշտ տված եմ»։ Եթե հիշենք, որ Պարոնյանը ծնվել է 1843 թվականին, իսկ հոդվածը լույս է տեսել 1884-ի հունվարին, ապա միանգամայն պարզ կլինի հեղինակի ակնարկը։


ՆՈՐ ՏԱՐԻ

1884՞ թե 1882

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Ժամանակը», ըստ հունական դիցաբանության, Կռոնոսն է, ժամանակի աստվածն ու հորաների (եղանակների) հայրը։

2. «Ծանիր զքեզ», այսինքն՝ ճանաչիր քեզ. հին հունական ասացվածք՝ արձանագրված դելֆյան տաճարի ճակատին։


ԵՐԿՈՒ ԲԱՌԱԳԻՐՆԵՐՈՒ ՎԵՃՆ ՀԱՍԱՐԱԿԱՑ

ԿԱՐԾՅԱՑ ԿՇՌՈՒՅՆ ՄԵՋ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1884 թ. հունվարին, երկրորդ անգամ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. Ըստ հունական գիցաբանության, Արկոն այն նավն էր, որ Ցազոնի գլխավորությամբ եկավ Կոլխիդա (Կովկաս)՝ ոսկյա գեղմը հավշտակելու համար։

2. Նկատի ունի Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան միաբանությունները, ուր ուսանել էր «մեծահռչակ բառագիրն»՝ Նորայր Բյուզանդացին, և ուր մշակում էին «մուսայից լեզուն» (բանաստեղծություն) և «խորհելու արվեստն» (բանասիրություն)։

3. Բյուզանդացու հակառակորդը Մեսրոպ Նուպարյանն էր։