Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/750

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՈԻՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. Ըստ կրոնական. ավանդության, մեռած Ղազարոսին Քրիստոս հարություն տվեց։

2. Շուշանը, համաձայն Հին կտակարանի ավանդության, Հովակիմի կինն էր, նա ամբաստանվեց որպես անբարոյական, սակայն իր անմեղության, անբասիր վարքի համար աստվածային միջամտությամբ արդարացվեց։

3. Ըստ Աստվածաշնչի ավանդության, Տովբետը արդարամտությամբ ու մաքրակենցաղությամբ հայտնի մի հրեա էր։ Նա գերվեց Նինվեում և այնտեղ ևս պահպանեց իր մարդկային առաքինությունները։

4. Հոբ Երանելի — Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի Ժողովածու, VIII հտ., «Թատերական», <3>, ծանոթ. № 1։

5. Խոսքը վերաբերում է էջմիածնի ու Երուսաղեմի վանքերում կատարված կողոպուտներին, որոնց Պարոնյանը հաճախ է անդրագարձել «Ծիծաղում» այլաբանություններով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, V հտ., «Ծիծաղ»)։

6. Ըստ Աստվածաշնչի ավանդության, Հեսուն իսրայելցիների հայտնի զորավարն էր, հաջորդը Մովսեսի։ Հեսուի գիրքը Աստվածաշնչ բաժիններից մեկն է, նվիրված նրա գործունեության պատմությանը։

7. «Բյուրակն» — Գիտական, քաղաքական և ազգային ամսագիր, լույս է տեսել Պոլսում 1882—1908 թթ․, սկզբում Հ. Ստեփան Խ. Ութուճյանի խմբագրությամբ, իսկ հետագայում ունեցել է տարբեր խմբագրեր։


ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅԱՏԱՌ ԱՐԵԳԱԿԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Արեգակ» — Ամերիկայում հրատարակված առաջին հայ թերթը, լույս է տեսել 1888 թ՝ Հոպոքընի մեջ, Նյու Ջըրզի․ հիմնադիրն է էկենյան Հայկը։

2. «Կախյալ կամուրջը» Ամերիկայի Բրուբլին քաղաքի կամուրջն է։

3. «eх աստվածը» արեգակն է. անուղղակի կերպով հարվածում է «Արեգակ» թերթին։


ՏԽՈԻՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1888 թ. հունվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։

1. «Ոսկերոտյաց փոխադրության խնդիրը» հայկական գերեզմանատների բռնագրավման հարցն է։

2. Նկատի ունի Մելիքսեդեկ Մուրադյանին։