Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հուսանք, որ Վարչությունը³ այս խնդիրը նկատողության առնելով սնտուկին վիճակը պիտի բարվոքե։

— Ինչո՞ւ չհուսանք, ինչո՞ւ հուսալու իրավունքեն զրկվինք։ Հուսալով ի՞նչ կը կորսնցնենք։

— Ժամանակ։

— Չհուսալով ինչ կը վաստկինք։

— Ժամանակ։

— Անանկ է նե չհուսանք, ընթերցող, չհուսանք, մեղք ենք։