Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԿՈՍ. սեղանին մոտենալով ատրճանակը կառնե

Պատասխան տո՛ւր հարցումներուս, արևելյան է թե արևմտյան։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ա՞ս ինչ պիտի ըլլա:


ՄԱՐԿՈՍ

Ամենափոքր շարժում մը կրնա մահ պատճառել. Նիկո՛, ձեռները կապե՛:


ՆԻԿՈ

Պարոն...


ՄԱՐԿՈՍ

Հիմա կը մեռցնեմ, շուտ կապե՛. (Առ Թափառնիկոս) վերի՞ թե վարի՛ հարկն է։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կորի՛ սըկե, գարշեքի...


ՄԱՐԿՈՍ

Ապերախտ, ինձի դեմ կը խոսիս. Նիկո, փատը դիր բերանը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Վերջապես պիտի...


ՄԱՐԿՈՍ

Համբերություն, սովորությունս այս է, կը կապեմ, վասընզի ատամնաբույժ մը միայն վկայականով չկրնար կատարյալ ատամնաբույժ ըլլալ, պետք է քիչ մ՝ալ խելք ունենալ, ինչպես որ վարդապետ մը սև վեղարով չկրնար կատարյալ վարդապետ ըլլալ, թե որ ուսմունք չունենա։ Թեպետ և իմ բռնած ընթացքս հիվանդներու տհաճո կը թվին, բայց վերջը գոհ կըլլան։ (Աքցանը առնելով) Համբերե, սեպե՛ թե ակռադ ելավ։


ՆԻԿՈ. մեկուսի

Ես երթամ, չըլլա որ իմ ալ ակռաս քաշե։ (Կերթա):