Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Աթոռը... աթոռը...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, պառկած տեղեն

Աթոռը վերուցի՞ր։


ԹՈՎՄԱՍ

Ես... որ... ինքզինքս... չեմ... կրնար... վերցնել աթոռը... պիտի վերցնեմ, էո... էո... (Փոխել ջանալով):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, պսակած

Մեզի ասանկ գետնի վրա պառկեցնող, դուն չե՞ս, գինի կենսատու։ Պարոն Թովմաս։


ԹՈՎՄԱՍ, պառկած

Ի՞նչ է...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ի՞նչպես եք... հանգի՞ստ եք։


ԹՈՎՄԱՍ, ելնել ջանալով

Չես օգներ ինձի, բարեկամ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, կամաց կամաց ելնելով

Ես հոս եմ, անհոգ եղիր, եկուր անկողինդ պառկեցնեմ քեզի։ (Թովմասին ձեռքեն կը բռնե որ քալեն, երկուքը մեկեն կիյնան) է՜հ, ինչո՞ւ կը պառկիս, բարեկամ:


ԹՈՎՄԱՍ

Ոսկորներս կը ցավին... ո՜վ դու գինի կենսատու. ծերերը կընես պատանի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ծերերը կընես անդամալույծ... Թրա թա թա թրա թա թա թի թա թա։ (Կամաց կամաց կ’ելնե) Ել։ (Կը բռնե Թովմասին ձեռքեն) Կամաց կամաց քալենք։ (Գլտորելով) Աս կողմեն, (Գլտորելով) ան կողմեն, (Իյնալով) մեջտեղեն...