Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Թափառնիկոս անանկ ուժով մը կը հրե Թովմասը որ զանիկա անկողնո մեջ կը ձցե ինքս ալ կռնակի վրա կիյնա): Ո՜հ...


ԹՈՎՄԱՍ

Ես եկա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, եփելով

Պառկե վրադ ծածկեմ... ապրիս... հա՛... ասանկ քնացիր... Ես ալ գինի մը խմեմ, թրա թի թա թա։


ՏԵՍԻԼ Ե.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ՍՈՖԻ, ԹՈՎՄԱՍ, ի քուն

ՍՈՖԻ, շրջազգեստ մը ու գլխարկ մը բերելով Հագուստներդ բերի... պատրաստվե. աս ի՞նչ է. դո՞ւն ալ գինովցար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ե՞ս... ե՞ս... դուն... դուն գինով, պարահանդեսք հա՛, հա՛, հա՛, կնկան հագուստով, ծաղրելի բան, հա՛, հա՛, հա՛,


ՍՈՖԻ

Խելքդ գլուխդ ժողվե, տես թե որո՞ւ տունն ես... շիտակ քալե։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես ծո՞ւռ կը քալեմ։ (Քայլ առ քայլ) Տե՛ս մեկ... երկու... երեք... (Կիյնա կ’ելնե) երեք... չորս... (Կիյնա կ’ելնե) չորս... հինգ, վեց... (Կիյնա կ’ելնե) վեց... յոթն... տեսա՞ր... համրեցի՞ր, բեր հագնիմ, (Վրայի հագուստը կը հանե, միշտ ասդիա անցիս գլտորելով) Անցո՛ւր գլխես... անցո՛ւր, (Սոֆի կանցընե գլխեն շրջազգեստը), կոճկե՛, կոճկե՛, ես գինո՞վ, հա՛, հա՛, հա՛, գլխարկը բեր... Թափառնիկոս, ես... գինի մը տուր, թի րա րա թի թա թա։