Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոշենք տեսնվելու համար, քեզի համար հալ ու մաշ կըլլամ, շատ կը սիրեմ զքեզ, լեզվովս չեմ կրնար բացատրել, ուր մնաց թե գրչով, նամակիս պատասխանը գրելու որ ըլլաս, տեղ մը իմացուր ինձի, որ հոն երթամ:


Հասցեն այսպես ըլլա».


Առ Հ. Գ. Կ. ԼԵՎՈՆ, Սիրահարյալներու փողոց, թիվ 20.

Տարփածուդ
ԼԵՎՈՆ»

Աս ի՞նչ պիտի ըլլա:


ՄԱՐԹԱ

Աղջիկն ալ գլուխ վերուցեր է:


ՄԱՐԳԱՐ

Լևոնը կը սիրե:


ԹՈՎՄԱՍ

Թափառնիկոսը կը սիրե... և հիմա պարահանդես են... ես անձամբ պիտի երթամ զիրենք գտնելու ու բանտարկելու։ Ներեցեք, պարոն, անգիտաբար կարելի է որ ձեզ վշտացուցի, ամեն բանի տեղեկացա... հիմա բոլոր պարահանդեսն երբ պիտի մտնեմ, ուր որ գտնեմ, խայտառակեմ պիտի զիրենք, բայց այս հագուստով պիտի ճանչնան զիս, կերպարանքս փոխեմ... Կիրակոս, վարի հարկը խուցին մեջ հին պատռտած վարտիք մը կա. առ բեր. տասը տարիե ի վեր է որ հոն կախված մնացեր է։ (Կիրակոս կերթա) Վրաս ալ հին հագուստ մը առնեմ. թշվառականը այս հասակիս մեջ ինձի թշնամություն ընե։


ՄԱՐԹԱ

Ես ալ պիտի ընկերանամ ձեզի։


ԹՈՎՄԱՍ

Շատ աղեկ, պարոն, դիմակ ալ պետք է. երթամ երկու երեք հատ դիմակ բերեմ, և երթանք (Կերթա):