Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ամուսինդ ինչո՞ւ պիտի արթնցնե:


ՍՈՖԻ

Պարահանդես, պարահանդես կը պոռայիր բարձր ձայնով, հասկնալով, որ պարահանդես գացինք, պիտի իմանա մեր խարդախությունը և...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պիտի կարծե, թե ես կարգիլեի քեզի պարահանդես երթալը և քնացած պիտի ըլլա. մեկդի ըրե այդ խորհուրդները, մեր զվարճությանը նայինք, անուշեղենդ կեր, անուշիկս։


ԼԵՎՈՆ

Սա կնիկներեն մեկը պարելու հրավիրեմ: (Կերթա Սոֆիին կերկնցնե ձեռքը, Թափառնիկոս կելնե, որուն հետ կը պարեն):


Ա.

Ես ալ սա կնկան հետ պարրեմ։ (Կերթա Սոֆին կառնե կը պարեն):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, պարած ատեն իյնալով

Ա՜հ, ոտքս ցավցուցի։


ԼԵՎՈՆ

Ներեցեք, տիկին ձեզի վար ձգելուս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բան մը չէ, պարոն... (Սոֆին փնտռելով) բայց Սոֆին ո՞ւր գացեր է, ի՞նչ... ուրիշի մը հետ կը պարե... ուրիշի վիզը պլլված... ուրիշի մեջքեն բռնած... ուրիշի հետ գլուխ գլխի տված... ըլլալու բան է. տես, ես որ իրեն համար կը մեռնիմ... ուրիշի հետ կը խաղա, զիս ի նախանձ կը հրապուրե... կանայք նախանձորդ են... ես չեմ նախանձիր, բայց ինչո՞ւ ուրիշի հետ կը խաղա, ասիկա նախանձել չէ, զինքը հոգալ է.