Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Կաղաչեմ, չըլլա որ մեր գաղտնիքը հայտնեք, ինչպես որ քիչ մը առաջ փեսայիս առջին. մանավանդ թե հիմակվան գործերնուս ալ արգելք կըլլա. էհ, ուրեմն, զրկենք Նիկոն, որ տողիս անգին փնտռե։


ԹՈՎՄԱՍ

Այո՛, այնպես ընենք. սրամիտ տղու մը կը նմանի, բայց զգուշությամբ վարվելու է, չըլլա որ մեր հոս գալն իմանալով ի փախուստ աճապարեն։ Նիկո, ինձ մտիկ ըրե. գնա Թափառնիկոսն հարցուր, մի՛ ըսեր, որ պիտի ծեծենք՝ մեկը ակռայի ցավ ունի, անոր համար կուզենք, հրամմե գա, այսպիսի համոզական խոսքերով քովի սենյակներուն մեջը բեր, որ հոն աղվոր մը ծեծենք։


ՆԻԿՈ

Շատ աղեկ, շատ աղեկ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Էհ, ինչո՞ւ լուռ կեցեր ես, խոսե։


ՍՈՖԻ

Ի՞նչ խօսիմ...


ՆԻԿՈ. գինի խմողներուն քով երթալով Ա.-ի ականջն ի վայր

Պարոն Թափառնիկոս ատամնաբույժն եկավ հոս, մեկը ակռայի ցավ ունի պիտի կանչենք, որ...


Ա.. մեկուսի

Խաղ մը խաղամ ասոր... (Ձայնը փոխելով) Որո՞ւ ակռան կը ցավի։


ՆԻԿՈ

Տիկնոջ մը...