Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Պարահանդեսներու մեջ այսպիսի անծանոթ կանայք շատ կը գտնվին, որք անմիտներ որսալու համար կը պտըտին:


ԹՈՎՄԱՍ

Գինի՞ ուզեցիք, օրիորդ:


ՍՈՖԻ

Այո, պարոն Թով... (Մեկուսի) Քիչ մնաց, որ անունը պիտի տայի:


ԹՈՎՄԱՍ

Հրամմե խմե՛։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տեսնենք պիտի կարենա՞ հաջողիլ:


ՍՈՖԻ, առ Մարթա

Դուք չեք խմեր, պարոն:


ՄԱՐԹԱ

Շնորհակալ եմ:


ՆԻԿՈ, պտըտելով

Եթե չկարենամ ձեռք բերել սա անամոթ սրիկաները...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, յուրովի

Թե որ ձեռք անցնինք, խայտառակ պիտի ըլլանք աշխարհի առջև:


ԹՈՎՄԱՍ, առ Մարթա ցած

Ասիկա համարձակ կնկան մը կը նմանի, կրնանք իրեն հարցնել և տեղեկությաններ քաղել, հարցնենք անգամ մը, կարելի է որ տեսած ըլլա։ Օրիորդ, ձեզի քանի մը հարցումներ ունիմ ընելիք, կը բարեհաճիք պատասխանել։


ՍՈՖԻ, մեկուսի

Եղելության տեղեկանամք։ (Բարձր) Հարցուցե՛ք, պարոն. հոժար կամոք պատասխանելու պատրաստ եմ, ինչ որ ալ ըլլա ձեր հարցմունքը: