Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Մնա բարով:


ՍՈՖԻ

Երթաք բարյավ։ (Թովմաս, Մարթա, Նիկո, կերթան):


ՏԵՍԻԼ Զ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ և ՍՈՖԻ

Դրսեն անձրևի ձայնը կը լսվի

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կեցցես, Սոֆի։


ՍՈՖԻ

Տեսա՞ր, ինչպես հաջողեցա. կըսեք որ կանանց ձեռքեն գործ չի գար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ի՞նչ ըսիր, ի՞նչ ըսին։


ՍՈՖԻ

Քեզի գրած նամակս գրպանեդ ինկեր է մեր տունը, անոնք ալ ստեր բացեր կարդացեր են, հիմա ճարպիկություն մը հնարելու է ինքզինքնիս արդարացնելու համար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Նամակները չգողցա՞ր գրպանեն։


ՍՈՖԻ

Մեկ հատ մը միայն կար, անիկա առի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տուր տեսնեմ, տար Աստված, որ քու գրածդ ըլլար, վասնզի գրպանիս մեջ երկու նամակ կային, մեկը քուկդ է, մյուսը ուրիշե մը...


ՍՈՖԻ

Ուրիշե... ուրիշե... ո՞վ է այս ուրիշը։