Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կարդա տեսնենք մեջը...


ՍՈՖԻ, կարդալով

«Անցյալ... օր... եկեղեցիեն... ելած ժամանակդ...» չեն կարդացվիր որ...


ՏԵՍԻԼ Է

ՆՈԻՅՆՔ, ՄԱՐԹԱ, ԹՈՎՄԱՍ, ՆԻԿՈ

ԹՈՎՄԱՍ, վազելով

Աս անձրևին ո՞ւր պիտի երթանք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դիմակները...


ՄԱՐԹԱ

Ի՞նչ անձրև։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ձեռքով երեսը ծածկելով

Ո՞ւր փախչինք։


ՍՈՖԻ

Դիմակները...


ՄԱՐԹԱ

Եկեք, հասե՛ք: Նիկո...


ԹՈՎՄԱՍ

Վա՜յ շուն շան որդիներ...


ՆԻԿՈ

Ո՞ր է, բռնեցեք ծեծեմ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Փախչինք։ (Թափառնիկոս և Սոֆի դռնեն դուրս ելնելու կը ջանան: Մարթա Թափառնիկոսին շրջազգեստեն բռնած կը քաշէ, Թովմաս ասդիս անդին վազվռտելով Սոֆին բռնեք կաշխատի. Թափառնիկոսի և Սոֆիի մեյմեկ ոտքը դուրս՝ փախչելու կը ջանան, որք կարգիլեն Թովմաս ու Մարթա):

<ՎԵՐՋ Դ. ԱՐԱՐՎԱԾՈԻՅՆ>