Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ալ հիմա արթնցա... գիշերվան հագուստովս կը նստիմ, (Մեկուսի) Կեղծենք։


ԹՈՎՄԱՍ

Ձեզի հետ խոսելու եկա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կրնաք խոսիլ... բայց առաջուց ըսեք ինձի, տիկինին ցավը ինչպե՞ս եղավ։


ԹՈՎՄԱՍ

Շատ հանգիստ է, ձեզի ալ բարև ըրավ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ողջ ըլլա, խեղճը որքան կը տանջվեր:


ԹՈՎՄԱՍ

Ձեզի քանի մը խոսք պիտի զրուցեմ, բայց մի սրդողիք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Սրդողի՞լն ինչ ըսել է. հրամմեցեք խոսեցեք... սուրճ մը բեր, Նիկո:


ԹՈՎՄԱՍ

Դուն սրիկային մեկն ես... դուն անառակին մեկն ես... դուն սինլքորին մեկն ես... դուն բարբարոսին մեկն ես... դուն խարդախ մեկն ես... վերջապես մարդու կերպարանքով իշուն մեկն ես...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ո՞վ ըսավ:


ԹՈՎՄԱՍ, պոռալով

Ո՞վ կարծեցիր զիս... կինս առնես պարահանդես տանի՜ս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Հիվանդ էր. հեղափոխության համար տարի: