Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵՐԵԶԱ

Թերևս, (Մեկուսի) Արշակն է, (Բարձր) քու ընտրածդ ես ալ կընդունիմ, եղբայր իմ[1]։


ԹԱԴԵ

Ապրիս, սիրելի քույրս, շնորհակալ եմ, որ եղբոոդ բրածին և ընելիքին միշտ հավանություն կուտաս և երբեք ընդդիմություն չես ըներ։


ԹԵՐԵԶԱ

Եվ ի՞նչպես կրնամ ընդդիմություն ընել, քանի որ միշտ մեր, ընտանիքին բարվույն համար կաշխատիս։


ԹԱԴԵ

Եվ իմ ընտրածս ալ մեր ընտանիքին պատիվն ավելի ես պիտի ավելցնե։


ԹԵՐԵԶԱ

Այո՛:


ԹԱԴԵ

Համեստ, ազնիվ բնավրության տեր:


ԹԵՐԵԶԱ

Այո՛:


ԹԱԴԵ

Ըստ բավականին ուսյալ, հեզաբարո, ամենուն հետ քաղցրությամբ վարվող։


ԹԵՐԵԶԱ

Այո՛:


ԹԱԴԵ

Ինքն ալ դեռ հազիվ քսան տարեկան կա։


ԹԵՐԵԶԱ

Այո՛, (Մեկուսի) ալ տարակույս չմնար, Արշակն է:


ԹԱԴԵ

Ինչպես է ըրած ընտրությունս։

  1. բնագրում՝ հայր իմ: