Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵՐԵԶԱ

Շատ աղեկ է, եղբայր իմ, շատ աղեկ։


ԹԱԴԵ

Ըսել է որ դեմ չպիտի կենաս։


ԹԵՐԵԶԱ

Ամենևին։


ԹԱԴԵ

Ապրիս, սիրելի քույրս. ես ալ հիմա հանդարտ սրտով կը բանամ գործը, վերջապես, սիրելի քույրս, ահա այս ամենը նկատելով, որոշեցի՝ որ [1]կարգվիմ.


ԹԵՐԵԶԱ

Ի՞նչ կըսես։


ԹԱԴԵ

Որոշեցի, որ կարգվիմ, սիրելի քույրս։


ԹԵՐԵԶԱ

Դուն...


ԹԱԴԵ

Այո՛, ես, (Շուրջը նայելով) ինե ուրիշ մարդ կա՞ հոս։


ԹԵՐԵԶԱ

Դո՞ւն պիտի կարգվիս։


ԹԱԴԵ

Այո՛։


ԹՐԵԶԱ

Դո՞ւն կնիկ պիտի առնես։


ԹԱԴԵ

Այո՛։


ԹԵՐԵԶԱ

Դո՞ւն պիտի նշանվիս։

  1. [կար<գվիմ> Սոֆիին հետ]