Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Թադեի տան մեջ սրահ մը

ՏԵՍԻԼ Ա.

ԹԵՐԵԶԱ, ՊԱՊԻԿ

ԹԵՐԵԶԱ

Լսածիս նայելով, եղբորս ամուսնությունը վերջնական կերպով որոշված է, այնպես չէ՞:


ՊԱՊԻԿ

Այնպես է։


ԹԵՐԵԶԱ

Եվ եթե այս գիշեր հոս պիտի գան եղեր և խոսկապը պիտի տրվի եղեր:


ՊԱՊԻԿ

Պիտի տրվի եղեր։


ԹԵՐԵԶԱ

Դուք ի՞նչ կարծիք ունիք այս ամուսնության վրա:


ՊԱՊԻԿ

Ես ձեր կարծիքեն եմ:


ԹԵՐԵԶԱ

Ի՞նչպես:


ՊԱՊԻԿ

Այսինքն, թե... վերջապես գիտեք հարկավ ձեր կարծիքը: