Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

[1]Ամենևին, մանավանդ թե լալու է. ինչո՞ւ կը խնդաք, չե՞ք ամչնար։


ԹԱԴԵ

Ամենուդ դեմ դատ պիտի բանամ, և գիտեք, թե փաստաբան մը ի՞նչ կընե եթե ուզե։


ՍՈՖԻ

Պարոնը փաստաբա՜ն։


ԹԱԴԵ

Պապիկը ինձ աղեկ գիտե փաստաբան ըլլալս, և քու հորդ դատն ալ ես վրաս առեր էի։


ՏԻԳՐԱՆ

Դո՞ւն, հա՛, հա՛, հա՛, (Ամենքը կը խնդան)[2]:


ՏԵՍԻԼ Թ.

ՆՈԻՅՆՔ. ՀՈՎՍԵՓ

ՀՈՎՍԵՓ

Զձեզ խնդումերես տեսնելուս վրա խիստ ուրախ եմ. խոսե տեսնենք պարոն Թադե[3] [4]կարծեմ գոհ ես աղջիկես. աղջիկ մը, որ քեզի համար կյանքն իսկ կը զոհե։


ԹԱԴԵ

Խիստ գոհ եմ, այո՛, այնպես է:

  1. [մանավ<անդ>]
  2. Թա<դե>. կորի անպիտան (Տիգրանը կը փախչի) ալ չեմ կրնար համբերել, դուք ալ դուրս գացեր, ինչու կեցեր եք հոս։ Օրիորդ դուն կեցիր, հայրդ հիմա հոս պիտի գա, և կուզեմ որ զիս չսիրելդ անոր առջևը խոստովանիս, (Ամենքը կերթան բացի Թա<դեե> և <Սոֆիե>):
  3. [Հովսեփ]
  4. [աղջիկս քեզի համ<ար>]