Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խնայեցե՛ք գերդաստանիս պատվույն, խնայեցե՛ք իմ կենացս՝ և իրավունք ըրե՛ք, տյա՜րք իմ, եղբայրք իմ, գթացե՛ք, գթացե՛ք, գթացե՛ք...։


ՍՈԻՐ

Հանդարտե, Պաղտասար աղբար, արդարությունն ի լույս՝ եկած է: Հանձնաժողովս ամեն միջոց ձեռք պիտի առնու գոհացում տալու համար ձեր պատվույն և հագուրդ ձեր արդար կրից... արդեն ձեր կինն Թաղական Խորհրդարանը բանտարկված է...


ՊԱՂՏԱՍԱՐ

Մեծապես շնորհակալ եմ... տունս կործանեցավ...


ՓԱՅԼԱԿ

Թեպետև կան ինչ ինչ դեպք նրբացուցիչք հանցանաց...


ՊԱՂՏԱՍԱՐ

Ոտքերնիդ պագնեմ, այդ ինչ ինչը չկա։


ԵՐԿԱԹ

Ըստ որում կին մև աղջիկ մը խաբել ուզեր եք...


ՊԱՂՏԱՍԱՐ

Սուտ է։


ՓԱՅԼԱԿ

Այսուամենայնիվ հանձնաժողովս նախ պիտի զբաղի զձեզ ձեր կնիկեն բաժնելու խնդրով և հետո ձեռք պիտի առնու՝ մյուս խնդիրք:


ՊԱՂՏԱՍԱՐ

Մյուս խնդիրը սուտ է։


ՍՈԻՐ

Ձեր վկայությունը բավական չէ։


ԵՐԿԱԹ

Կարդացեք ուրեմն մեր տեղեկագիրն: