Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈԻՐ

Սքանչելի տեղեկագիր մեղավ։


ՓԱՅԼԱԿ

Բոլոր հանցանքը կնոջ վրա կը թողու։


ՍՈԻՐ

Թեև մենք պարտականություն չունինք բնավ ձեզ կարդալու տեղեկագիրն, որ Դատաստանական Խորհրդույն ուղղված է, սակայն ցույց տալու համար թե հանձնաժողովս ի՞նչ անաչառությամբ և արդարությամբ քննած է խնդիրն, կը կարդանք ձեզ անոր եզրակացությունը։ (Կը կարդա): Արդ, նկատելով, որ Պաղտասար աղբարի և կնոջ միջև անհամաձայնություն ծագած է ինչ ինչ պատկառներու համար, որոնց հայտնությունն զանց կընե հանձնաժողովս, նկատելով, որ այդ անհամաձայնությամբ Պաղտասար աղբարի և կնոջ միջև համաձայնություն չկա, որոշեց անոնց բաժանումը հետրյալ պայմաններով. Պաղտասար աղբար ոտք չպիտի կոխե տունը։


ՊԱՂՏԱՍԱՐ, որ ծունկ չոքած էր, ոտքի կելնե

Ի՞նչ կըսեք...։


ՍՈԻՐ, շարունակելով

Եվ ամբողջապես կնոջը տրամադրության ներքև պիտի թողու զայն։ Պաղտասար աղբար ամսե ամիս երեսուն ոսկի պիտի վճարե յուր տիկնոջ, որպեսզի սա կարենա այդ գումարով յուր ապրուստը հոգալ և պատվավոր կերպով ապրիլ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այս կնիկը նորեն ինձի կուտաք կոր...։


ՍՈԻՐ, շարունակելով

Եվ այդ վճարումն պատվավոր երաշխավորությամբ ապահովելու պարտական պիտի ըլլա։ Իսկ այն պարագային մեջ, ուր կինն ուզե վերստին յուր էրիկն ընդունիլ Պաղտա-