Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ԺԴ

ՊԱՂՏԱՍԱՐ

Անիծյալ կնիկ... տունս տեղս քանդեցիր, կործանեցիր... այսչափ ծախք, այսչափ մտատանջություն, այսչափ սիրտ մաշուք և փոխարեն անպատվություն...։


ՏԵՍԻԼ ԺԴ.

ՊԱՂՏԱՍԱՐ, ՍՈՈՐ, ԹԱԳՈՈՀԻ, ՄԱՐԹԱ

ՍՈԻՐ

Ինչո՞ւ կը պոռար, կը պոռչտար, ձեր խնդիրն պիտի կարգադրեմ:


ԹԱԳՈԻՀԻ

Հիմա պետք է որ կարգվի աղջկանս հետ...։


ՄԱՐԹԱ

Ամենևին, խոսք տված է զիս առնելու։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այս խաղերը չպիտի՞ լմնան տակավին։


ԹԱԳՈԻՀԻ

Խաբեբա՛։


ՄԱՐԹԱ

Անպատիվ մարդ, ի՞նչ երեսով հաշտվեցար կնոջդ հետ:


ՍՈԻՐ

Մեյ մեկ խնդրագրով ձեր խնդիրք նեքկայացուցե՛ք մեզ, որ մանրամասնորեն քննենք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ես ալ ներկա պիտի գտնվիմ։


ՍՈԻՐ

Տարակո՞ւյս կա։