Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՈԻՅՇ

Կուգամ երախտագիտությունս հայտնել ձեզ, սիրելիդ իմ Կիպար, այն քաջության համար, որով պաշտպանեցիր իմ պատիվս, իմ կյանքս, և փրկեցիր զիս սոսկալի ապագայե մը: Թող տուր ուրեմն, որ ի նշան երախտագիտությանս գրկեմ զքեզ: (Գրկախառնություն):


ՏԵՍԻԼ ժէ.

ՆՈԻՅՆՔ և ՊԱՂՏԱՍԱՐ

ՊԱՂՏԱՍԱՐ, դրան առջև

Դարձյա՜լ...


ԿԻՊԱՐ

Ի՞նչ... կարծերի թե... իմ նշանածս էր... թյուրատեսություն...։


ՊԱՂՏԱՍԱՐ, Կիպարի վրա հարձակելով

Թյուրատեսությո՜ւն... տունս կործանեցիր և տակավին կը համարձակի՛ս... (Ծեծել կսպառնա Կիպարին, որ կը փախչի) այս թյուրատեսության վերջը չգար, լի՛րբ։


ԱՆՈԻՅՇ

Ըրա՛ծդ կը վայլե՞...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Չե՛ս խպնիր դուն...։


ԱՆՈԻՅՇ

Եվ ինչո՛ւ պահեմ ա՛լ... կը սիրիմ զինքը, հասկցա՞ր... չեմ ուզեր զքեզ, չեմ սիրեր զքեզ, չեմ սիրած և չպիտի սիրեմ, անպիտան մարդ, անկիրթ։ (Բարկությամբ կելնե):

Վ Ե Ր Ջ