Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ԺԴ

ՆՈՒՅՆՔ և ՎԱՐԴԻԿ, հետո ՄԱՐԳԱՐ

Վարդիկ անուշ կը հրամցնե և Թագուկ խահվե, ամենքն ալ ոտքի վրա կառնեն անուշը, ապշած իրարու երես նայելով:

ՄԱՐԳԱՐ

Կարծեմ թե չհուսացիք, որ ան ըլլար. զոհ մնացի՞ք. մեր աղջիկը, շիտակը խոսելով, որովհետև տունեն չեմ ես, շատ համեստ աղջիկ է, բացված չէ, և շատ ալ ամոթխած է, եթե խեղճը հանցանք մունի՝ մեծ ցուցնելն է, տարիքը շատ պզտիկ է։ Իմ ձեոքս մեծցած է. կրնա՞ք ինձի ըսել, թե ի՞նչ բանե հառաջ կուգա աս, որ քսան տարու մեզ քառասուն ցույց տա, շատ հետաքրքիր եղած եմ այս գաղտնյաց խորը թափանցելու, չեմ կրցած։


ՀՈՎՍԵՓ

Ինչո՞ւ համար հարսը չհանեցիք:


ՄԱՐԳԱՐ

Ի՞նչպես չհանեցին։ Անուշ չբերին:


ՀՈՎՍԵՓ

Ա՞ն էր։


ՄԱՐԳԱՐ

Կարծեմ։ Ուրիշ ո՞վ կրնա ըլլալ: Ինչպես դուք, ես ալ դրսեն եմ, կրնաք առանց քաշվելու ձեր կարծիքն հայտնել ինձ, շահ մը չունիմ...


ԹՈՐՈՍ

Ի՞նչ կըսես, Լևո՛ն:


ԼԵՎՈՆ

Ի՞նչ ըսեմ։


ՀՈՎՍԵՓ

Գեղեցիկ է. բայց պատճառներ ունինք։


ԼԵՎՈՆ

Այո՛, պատճառներ ունինք։