Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԵՐՈԲԵ

Հապա ե՞ս... հապա ե՞ս... կնկանս երեսը չեմ կրնար նայիլ։


ՄԻՀՐԱՆ

Իմին ալ կինս իմ երեսս չնայիր... Իմս ավելի ծանր է... այս վիճակեն խալսելու միջոց մը խորհինք»։ Իմինս անմարսելի է, պատվո խնդիր կա մեջը... կարգվելես վերջը իմացա, թե կինս սիրական մունի եղեր... և այս իսկ է եղեր պատճառ, որ ոչ ոք կառնե եղեր... ա՜հ, իմ ցավս, իմ ցավս... պետք է փախչիմ Արաբիո մեկ կողմը և փախուստով սրբեմ այն արատն, որ օրե օր կը թանձրանա ճակտիս վրա[1].

  1. Այստեղ ընդհատվում է բուն տեքստը. շարունակությունը ծրագրային նշումներ են միայն: Տե՛ս ծանոթագրությունների բաժինը։