Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՄԻԿ

Ձեզի հավատարիմ ըլլալս հայտնելու համար, ինչ ընեմ, ես պիտի ստիպվիմ Մարգրիտն սիրել, որպեսզի Երվանդը ազատի։ Եվ այս բանիս համար ժամ առաջ ձեռնամուխ ըլլալու ենք, վասնզի Երվանդը քանի մը շաբաթեն կրնա գերեզման իջնալ։


ԹԻՈՓԻԼԵ

Ի՞նչ կըսես:


ԿՈՄԻԿ

Այո՛, տեր. ես շատ ջանացի Երվանդը համոզելու, իսկ նա Մարգրիտը միջելուն պես խելքը կը կորսնցնե և...


ԹԵՈՓԻԼԵ Ուրեմն կարելի եղածին չափ կաշխատիմ ես զինքը Մարգրիտի գրկեն հափշտակելու։ (Բարկությամբ) Երթամ զինքը առնեմ ու տանս մեջ բանտարկեմ, Մարգրիտն ալ խայտառակ ընեմ... բայց... անգթություն մըն է, որքան անագորույն մեկը ըլլալու է, որ կարենա երկու փափկասնունդ էակներու[1] հետ ասանկ գազանաբար վարվիլ։ Չէ ... չէ, երթամ պարոն Անտոնի նամակ մը գրեմ և հասկցնեմ իոեն ամեն բան. անիկա ալ իր կողմեն պետք եղած տնօրենությունները կատարե, և ասանկով կրնանք Երվանդը ազատել. մնաք բարով, տիկին դու ալ հոս սպասե, որ նամակը առնես տանիս: (Կ’երթա):


ՏԵՍԻԼ Գ.

ԱՆՏՈՆ, ԲԻՐԱԲ, ԿՈՄԻԿ

ԱՆՏՈՆ. փատի մը կորնելով կամաց կամաց կը գա

ԿՈՄԻԿ

Առ մյուսն ալ։


ԲԻՐԱԲ

Ա՞յս Է մյուս տերդ։

  1. [երիտասարդներու]