Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար չհավնիր ինձի. մազերս միայն քիչ մը ճերմկցեր են, ի՞նչ վնաս ունի։ Ինչպես որ տարվույն ամեն մեկ եղանակը յուր գեղեցկությունը և հարգը ունի, միթե տարիքն ալ չունի նույն գեղեցկությունը. օրինակի համար, գարնան ատեն դալարյոք զարդարված լեռ մը որքան որ գեղեցիկ տեսարան մը ընծայե մեր աչքին, ձմեռ ատեն ալ երբ նույն լեռը ձյունով ծածկվի աղվոր չե՞րեվար, բայց էրիկ մարդիկ միշտ գարունը կ՛ուզէն. ի վերա այսը պետք է գիտնալ, որ ամեն՜ տարիք իր գեղեցկությունն ու հարգը անի։ Հասակը առած տիկիններեն ծափահարություն առնելու համար չեմ ըսեր, ես շողոքորթ չեմ, ճշմարիտը կը խոսիմ։ Ա՜հ... էրիկ մարդեր, ամեն տեղ կանայքը վար կը զարնէք, կը բամբասեր. հանդարտ եղիք, ալ ժամանակը հասավ, որ անոնք ալ պիտի սկսին ձեր վարքը նկարագրելով գրքեր հորինել, ա՛հ, Թափառնիկոս, վրեժ պիտի լուծեմ քէնէ, վրէժ։ (Սեղանին վրայեն մը կառնու և գետինը զարնելու կը կոտրէ):


ՆԻԿՈ, սուրճը բերելով

Հրամմե՛, տիկին։


ՄԱՐԹԱ

Թափառնիկոսը եկա՛վ։


ՆԻԿՈ

Տիկին ես հազիվ թե անկողին մտած էի, դրան ձայնը առի՝ բա ա աթ. իսկույն ոտք ելա, սկսա ճրագը փնտռել. այս միջոցին դարձյալ չրրրրրաթրաբաբաթրաթ, իբրև որոտումն երկնիր, խելքս գլխես թռավ, ինչ ընեմ, գիշեր ատեն ճրագ չկա, սենեկին դուռն ալ կորուսի, ծունկի վրա գալով, «Ով Աստված իմ, դուն ողորմե» ըսելու չմնաց, դարձյալ թրըրաթ, կարծեցի որ տունը կը փլի... կամաց կամաց սենեկին դուռը գտա, վարտիքս գլուխս անցուցի, փողոցին դուռը բանալուս պես, աս ինչ կերպարանք է (Բարձրաձայն), էշ (Ցած) ըսավ...


ՄԱՐԹԱ. վախնալով

Կորի՛ գարշելի։