Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԻԿՈ

Ամենուն ալ անանկ կընենք։


ՄԱՐԿՈՍ

Տակավին պիտի խոսի՞ք, ինչ որ պիտի ընես ըրե՛ լմընցուր, շուտ եղիր, շո՛ւտ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կամաց քալողը չհոգնիր, կ՝ըսե առածը։


ՆԻԿՈ

Իրավ է. ինքը բնավ չհոգնիր։


ՄԱՐԿՈՍ, մեկուսի

Անգամ մը ոտքս դռնեն դուրս կոխեմ... (Բարկությամբ բարձրաձայն) Շո՛ւտ եղիր, ես ձեր խաղալի՞քն եմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, որ սեղանին վրայեն շիշերը կը խառնե իբր թե բան մը կը փնտռե

Փատը... փատը դիր բերանը. ապերախտ, հոգվով մարմնով կաշխատիմ քեզի ծառայություն մը ընելու և դուն կը հանդգնիս առանց ամչնալու ինձի դեմ խոսելու, կարծեցիր թե քենե ստա՞կ պիտի առնեմ, ի՞նչ եղար, համբերե քիչ մալ, ա՛ռ ակռադ գնա։


ՏԵՍԻԼ Զ

ՆՈԻՅՆՔ և ՄԱՐԳԱՐ

ՄԱՐԳԱՐ

Բարև:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, սեղանին առջև զբաղած

Աստուծո բարին։


ՄԱՐԳԱՐ

Երեկ գիշեր ուշ հասա։