Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մըսըրլըին բաղնիքը տեղ մնացած չըլլալով՝ Քազանճյանի պոխճան ետ ղրկվեցավ։

Իրա՞վ շատ մարդ կար բաղնիքին մեջ։ Եզոբոսին հարցնելու է։

Հասունյանե ամբաստանված ըլլալով՝ 1868-ին կանչվեցավ Հռովմ, ուր գնաց և քանի մը շաբթվան մեջ արդարացավ և նորեն Կ. Պոլիս դարձավ։ Դիտողության արժանի Է, որ այսչափ ճամբորդության մեջ Լիբանանը բնավ միտքը չբերավ։

1869-ին եպիսկոպոսներու ժողով մ'եղավ, որուն մեջ ի նպաստ ազգային իրավունքներու և շահերու խոսեցավ․ իսկ երբ Վատիկանու սյունհոգին ներկայացավ՝ Ռեվերսուրուսին ընթերցումեն անմիջապես ետքը ոտք ելնելով գլուխը բացավ և խոստովանեցավ, թե Ռեվերսուրուսն ազգային շահերուն շատ համաձայն էր, թե ատով ազգային իրավունքներն կը պաշտպանվեին, թե այդ թուղթը Հռովմեական հայերու համար նոր դարագլուխ մը կը բանար։ Այս լուրը հետևյալ օրը կայծակի արագությամբ կը հասնի Կ. Պոլիս։ Հակահասունյաններուն գլխավորներն իրար կ'անցնին և չեն գիտեր ի՛նչ քանի ընծայել Քազանճյանին կարծիքներուն կրած այս փո- փոխությունը։

Քազանճյան ազգին շահերեն ավելի վանքին շահերուն պաշտպան կանգնելու նպատակավ Էր անշուշտ, որ Ռեվերսուրուսին այնչափ գովեստներ կարդաց․ այդ գովեստներով կարծեց, թե պիտի կրնա Բրոբականտայի ազդեցութենեն ազատել վանքն, իսկ երբ 1870-ին տեսավ, որ Ռեվերսուրսն համբուրելե ետքն ալ կը հրավիրվի վանքին կանոնադրությունը Բրոբականտային ներկայացնել և անոր տված հրահանգներուն համեմատ շարժիլ՝ բանտարկվելու վախով անմիջապես կանգուն մը կանաչ լաթ առավ և վրան մահիկ ու աստղ մը կարելով վանքին դրան վրա պարզելուն պես ելավ Պոլիս եկավ։

Կ․ Պոլիս մտնելուն պես Հակահասունյան խնդիրը զորացուց։ Վատիկանու ժողովեն փախուցած երեք ծեր եպիսկոպոսներեն

142