Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան հարելով ամեն կիրակի 'Ղալաթիա կ՝ երթար և պանդուխտներուն ձրի դասատվություն կըներ։ Մինչև այսօր, բացի թատկի կիրակիեն և Սահմանադրության տարեդարձին օրեն, ամեն կիրակի ալաթիա կերթա և պանդուխտ եղբայրներուն անձնանվիրությամբ դասախոսութլուն կ՝ընե։ Կ՝ուսուցանե յուր աշակերտներուն, թե մարդս ե'րբ Սիսն պաշտպանելու է և էջմիածինը հարվածելոլ է և ե՛րբ վեր ջինը գովելով առաջինը պարսավելոլ է։ Կը սորվեցնե նաև, թե ե րբ ծափահարելու են զինքն Երեսփոխանական ժողովո մեջ և թե երբ ճնշում բանեցնելու են ժողովո վրա։ Եվ որովհետև այս գիտություններն ավելի դյուրավ կը սորվեին աշակերտներն' Երեսփոխանական ժողով կուգային և իրենց վարժապետը խոսել սկսելուն պես կը ծափահարեին ։ Փառասիրությունն եթե խենդություն չէ, գոնե զմեզ երբեմն խենդության կը մղե։ Ամեն դերասան, կ'ըսե, Ժան Ժաք Ռուսո, ծափահարվիլ կ'ուզե, մեր երեսփոխաններն ինչո՞ւ չունենան այս փափաքն։ Որչափ երեսփոխաններ կը գտնվին, որ օրականով մարդ կը վարձեն ժողովո մեջ ծափահարելով համար զիրենք երբ խոսին, երեսփոխաններ, զորս այն ատեն պետք էր ծափահարել, երբ չեն խոսիր։ Որչափ շողոքորթություններ, քանի տակառ գինիներ կեցցեի մը համար։ Ի սկզբան կեցցե-ներն իրավ շատ սուգ կը ծախվեին, բայց հիմա, որ այս ապրանքն վաճառողները շատցած են' գավաթ մը օղիի չորս կեցցե ծախու կ'առնվի։ Համրն իսկ գավաթ մը խահվեով պերճախոսության մրցանակ կ'առնե մեր Երեսփոխանական ժողովո մեջ։ Ելնենք սակայն հիմա այս ժողովեն, ուր քիչ մը ետքը պիտի մտնենք: Քրիստոստուր տնտեսագիտության դաս ալ կուտա յուր աշակերտներուն, սակավապետության կը հրավիրե զանոնք, հորգորելով որ քիչ ծախք ընեն։ Հարուստներըf կ'ըսե, եթե տասը փար կանցնին կամուրջեն, դուք հինգով անցնելու եք, տասը վճարելն ձեզի համար շռայլություն կը համարվի։ Տնտեսագիտութենեն ետքը բարոյականության վրա կը խոսի, այս դասեն ետքը կուգա աշխարհադրություն, որուն կը հաջորդե թվա բանություն։