Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անձնանվիրության սահմանն ընդարձակելու կամ սահմանեն անգին անցնելու համար 1867-ին Սեբաստիա մեկնեցավ և շատ գյուղեր ու քաղաքներ շրջելեն ետքը' Պոլիս վերադարձավ։ Բոլոր շրջագայած քադաքներու մեջ Անձնանվերության ընկերության նպատակն գործադրել աշխատեցավ, հետք տանելով դրքեր և թուղթեր որոնցմե ամենուն կը բաշխեր և երբեմն ալ իր ձիուն կուտար, որ անոթոլթենեն չմարի։ 1870-ին երեսփոխան ընարվեցւսվ։ Մինչև այսօր բացակա եղած չէ և եթե օր մը ս. պատրիարքն ժողովն Այ-Սթեֆա նոս՝ կամ Ձաթաչճա տանի' հոն ալ առավոտուն կանոլխ կ եր թա և ներկս։ չգտնվողներուն վրա օրինաց խստությունը գործադրելու համար առաջարկություն մը կը ներկայացունե Օրինաց մասին այնքան ճշտոլթյուն կր պահե, որ եթե երեսփոխանին մեկն քովեն յուր որպիսությունը հարցունե' ամեն հարցում, կ'ըսե, պետք է գրավոր ըլլա և դիվանին ուղղվի: Ամեն նիստի մեջ խոսք կ'ուզե և կ'առնե. և յուր խոսքը չվերջացներ' առանց քվե առաջարկելու՝ քվեն յուր վերջաբանոլթյունն է։ Շատ անդամ, որ ատենապետի սով կ'ըլլա' իբրև երիցագույն երեսփոխան' ատենապետ կ' ընտրվխ Ավելորդ է ըսել, թե սովն քարերե դյոլրամարս կերակուր կը շինե։ Ատեն ապե տ ութ լան աթոռին վրա բազմելուն պես' զանգակին կը դիմե։ Հայտնի է, որ զանգակին պաշտոնն է ընդհանրապես լռեցնելու հարկադրել այն երեսփոխանն» որ խնդիրեն կը շեզի և ի կարդ չգար» Քրիստոստուր էֆենտին այնքան չարաչար կը գործածե զանգակն, որ կը հնչեցունե զայն երեսփոխանին ի կարգ դալեն ետքն ալ և կ'ստիպե զմեզ ըսել, թե զանգակ մ'ալ պետք է ատենապետին զանգակն ի կարգ հրավիրելոլ համար։ Ատենապետության մեջ խոսք կուտա միայն անոնց, որոնք յուր կուսակցութենեն են, և այս եղանակով վրեժ կը լուծե բոլոր այն երեսփո խաններեն, որոնք մամանակավ համարձակած են իրեն կարծյացը դեմ խոսելու։ Քվեի կը դիմե առանց սպասելոլ, որ խնդիրք լուսաբանվի, և իրավունք ալ ունի, քանի որ քվեն պիտի որոշե ամեն բան և. քանի որ ձախակողմյան մը չդիջանիր հավանության 173