Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1874-ին Ալևմտական Հոգաբարձու եղավ, ինչպես որ պաշտոնի գլուխ անցան կամ բարձրացան, կամ սուրբ քաղաքին Հաշիվներր քննելու համար' երկու հարյուր ոսկի առին, կամ գողություն ըրած Ըլլալու համար' վանահայր անվանվեցան բոլոր այն անձերն, որոնք մատ ունեին Խրիմյանը գահընկեց ընելու գործույն մեջ։ — Կըցավինք որ առիթն միշտ կը ներկայանա և անաչառոլթյունն միշտ կ'ստիպե զմեզ այս ճըշմարտությունը կրկնելու։ — Յոթանասուն հազար դահեկան պարտք ուներ Պատրիարքարանն այս թվականին — թեպետև չենք հիշեր թվական մը' ուր ազգային սնտուկն առնելիք ունենա։— Այս պաշտոնին գլուխն անցնելուն պես' սկսավ խորհիլ, թե ’նԼ հնարք բանեցնելու Է վճարելու համար յոթանասուն հազար դահեկանի պարտքն, երբ սնտուկին մեջ յոթը լումա չկա: Քանի մ'օր խորհելեն վերջը դտավ, որ այս պարտքերն րնդհանրապես կը վճարվին… չվճարվելով ուստի հրաման տվավ գանձապետին, որ եթե պարտատերները գան և դրամ պահանջեն' բան մը չխոսին, Պատրիարքարանի պաշտոնյաներու ամսական չվճարեն, վերջապես սնտուկեն դրամ չհանեՆ դուրս, -Հացագործը հետևյալ օրը կուգա գանձապետին. — Բարի լույս։ Գանձապետը գրով կ' գբաղվի։ — Բարի լույս։ Գանձապետը մայր հաշիվեն թուղթ մը կր դարձունե։ — Բարի լույս։ Գանձս։ պետն համր Է։ — Բարի լույս, կը պոռա հացագործը։ Մսավաճառը կուգա. — Բարի լույս։ նպարավաճառը վազելով կը հասնի. — Ւնձի ալ ստակ տվեք այսօր։ 175