Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գանձապետը կ ստիպվի հայտնեչու, թե ինքն հրաման ընդունած է դրամի վերաբերյալ խոսքերոլ մեջ չմտնել։ Պարտատերները քիչ մը կը պոռան։ Եղելությունը կ'իմանա քրիստոստուր էֆենտին, որ կը հայտնե իրենց, թե առանց ժողովո հրամանին, գանձապետը ստակ չկրնար տալ։ — Ժողովն ե՞րբ հրաման պիտի տա,որ վճարվի։ — Երբ որ գումարվի։ — Ե՞րբ կը գումարվի: — Երբ գումարման պետքն զգացվի: — Ե՞ րբ կ զգացվի այս պետքը։ — Երբ հրավեր ղրկվի։ — Ե՞րբ կը ղրկվի հրավերը։ — Երբ որ հրավիրագրերը գրվին: — Ե՞րբ կը գրվին։ — Երբ զանոնք գրող պաշտոնյային ամսականը վճարվի։ — Ե՞րբ կը վճարվի։ — Երբ սնտուկին մեջ ստակ գտնվի։ Այս կտրուկ պատասխաններով պարտատերերուն պատկառանք ազդելեն ետքը զգաց' թե բնավ բան չվճարելն անկարելի է. ուստի սկսավ երբեմն փոքրիկ, երբեմն մեծ գումար մը զեղչելով, երբեմն ալ բոլորովին զեղչելով' զանոնը գոհացնել։ Մյուս կողմեն ավելորղ պաշտոնյաներուն, ինչպես նաև Պատրիարքարանի ձիերուն, ճամբա տվավ։ Ահա այս էր ծրագիրն, որով յոթանասուն հազար դահեկան պարտքը վճարելեն ետքը' հաջորդներուն թողուց, որ նորեն երկու հարյուր ութսուն հազար դահեկան պարտը գոյացունեն, և 1877-ին նորեն ելևմտական հոգաբարձության կոչվի այդ պարտքն ալ սրբելու համար։ Պետք է հոս հիշել, թե կնճռոտ հաշիվներու մեջ սրբած է շատ պարտքեր, որոնք հաջորդ ելևմտականի օրով վճարված են։ Այսուամենայնիվ, յուր կարողությանը լափ ծառայած է ազգին այս ճյուղին մեջ, ուր հաջողելու համար մարգս ճարպիկություն ունենալու է պարտք չվճարելու։ Այս պաշտոնեն հրաժարելեն ետքը' Քրիստոստուր էֆենտի սկսավ արձակ համարձակ ազգին չարիք հասցունել, և