Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՐԻԳՈՐ ԷՆՖԻԵՃՅԱՆ

Կ' ավանդվի թե երկար տարիների հետե վիճաբանություն մը բացված էր աստվածա բաններու մեջ Աստվածաշունչին այն խոսքին վրա, որ կ'ըսե. «Ստրջացա աստուած զի արաբ զմարդն ի վերայ երկրի»։Յուրաքանչյուր դպրոցին աշակերտներն իրենց ուզածին պես կը մեկնեին այդ պարբերությունն։ Ոմանք սա բացատրությունը կուտային, թե աստված չէր գիտեր, որ մարդն մոլություններու մեջ պիտի խեղդվեր։ Ուրիշները կը պնդեին, թե աստուծո խղճին դպած էր մարդու։ գոյություն տալութ անոր խեղճության պատճառ ըլլալն։ Վիճաբանությունն երբ այսպես կը շարունակվեր, և ահա 18-10-ին Գրիգոր էնֆիեճյան կը ծներ Տիգրանակերտի մեջ։ Երախատային ծննդյան չորրորդ օրն մկրտության հանդեսը կը կատարվեր եկեղեցվւ մեջ, ուր կը գտնվեին երկու վարդապետներ Արարողությունն լմննալուն պես, այս վարդապետներեն միս յուր ընկերոջը դարձավ և հարցուց․

— Կրցա՞ր գուշակել, թե ինչու զղջաց աստված' մարզն ստեղծած ըլլալուն համար։ — Դժբախտաբար այո, պատասխաներ մյուսն, լուռ կանխատեսությամբն աստված գիտեր անշուշտ, որ էնֆիեճյան մը պիտի գար աշխարհ։

Այն թվականեն ի վեր, կ'ըսեն, լուծված է այս խնդիրն և հիմա բոլոր աստվածաբաններն իրավունք կուտան աստուծո։ Եթե աստված զղջացած է մարդն ստեղծելուն համար, որչափ ավելի զղջացած է արդյոք զայն յուր պատկերին համեմատ ստեղծած ըլլալուն համար։ Իսկ մենք, մեր սովորության համեմատ, աստվածաբաններու թողլով այս խնդիրներու Լուծումն, կը դառնանք մեր նյութին։