Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չարիք հասցունելուն համար ալ ամսական առնել։ Նախ' Սկյուտարու ս. Կարապետի վարժարանին մեջ տեսչության պաշտոն ստանձնեց , քիչ մը ետքը սբ․Խաչի դպրոցին մեջ և ետքն ալ Իճատիե , Գարակյոմրուկ և այչն։ Այս հանցանքն մեծ Էր, որովհետև հայտնապես կը գործեր և ամսականով։ Հիշյալ թաղերու թաղականներն իրմե ավելի հանցանք ունեին, գործելու ստիպելով զինքն այնպիսի պաշտոնի մը մեջ, որուն բոլորովին անծանոթ Է։ Մարգս յուր սահմանեն դուրս անդիտությամբ ավելի վնաս կը հասցունե, քան յուր սահմանին մեջ գիտությամբ։

Քրիստոստուր Էֆենտին ազգին բարիք ալ ըրած Է, չարիք ալ հա սցուցած Է իբրև սխալական մարդ։ Անձնանվեր ընկերության մեջ մեծ ծառայություն ըրած Է մեր պանդուխտ եղբայրներուն ղասա խոսություն ընելով, բայց ասկե ավելի մեծ ծառայություն մ'ալ ըրած Է, որ անուրանալի Է, և որուն Համար ազդն իրեն երախտապարտ Է, և այս մեծ ծառայությունն ալ սա Է, որ ամուանացած չԷ և զավակ չունի։ Ազնվապետության թշնամի է,թեպետ և ժողովրդյան ալ շատ բարեկամ չէ։ Յուր կիրքերն այնչափ ծայրահեղության կը տանին ղինքը, որ մեկ անձե վրեժ լուծելու համար այն անձին բնակած քաղաքը կրակի կուտա, և յուր նարկիլեին հարմար կրակ կը փնտրե այնտեղ։

Նիհար կազմով, միջին հասակով, ճերմակ մազերով մարդ մ'է Քրիստոստուր էֆենտին։ Մորուքը մտքին պես է, կարճ է։ Ձմեռն այնչափ զգեստ կը հագնի իրարու վրա, որ կասկած կուտա ծխախոտի վարչության պաշտոնյաներուն, որոնք իրեն ծոցը կը խուզարկեն ծխախոտ գտնելու համարէ, բայց. Ընդհանուր ժողովո ատենագրություններեն ուրիշ բան չեն գտներ։ Ինքր պճնասեր չէ և շատ անգամ այնչափ անկաոն կերպով կը հագվի, որ եթե արտի մը մեջ գտնվի' խըրտվիլակ կը կարծվի։ Եթե կան փափաքողներ զինքը ճանաչելու, կը հրավփրվին հիշել դեմքն այն մարդուն, որ ստիպողական գործ մ'ունենալով իր երթալիք տեղը շուտ հասնելու համար' յուր չգիտցած մեկ փողոցին մեջ կր մտնե և հինգ հարյուր քայլ առնելեն ետքր կը տեսնե, որ այդ փողոցն անել է։ Հ․Պարոնյան —12