Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցող անձանց անուններն գրելու տեղ' անոնց պատկերները կը գծեր, ճակատնուն աջ կողմը պարտի կր գրեր, ձախ կողմն ալ պահանջ է. ալքերուն մեջը թվականները կը գրեր, և քիթով ալ տետրակն երկու երեսի կը բաժներ։ Մեկ ականջին վրա մուտք և մյուս ականջին վրա ելք կը գրեր մեկ խոսքով մարդոց դեմքն կրկնատոլմարի կր դարձուներ, կը ձգեր։

Տերն երբ տեսավ, որ հաշվո տետրակներն ալպումի կերպարանք առած են, ավելի խնդաց քան թե վշտացավ, ապըսպրրելով միանգամայն, որ տետրակներու մեջ ուրիշ անգամ պատկեր չնկարե, Սիմոնիկն պատասխանեց, թե ուրիշ դրությամբ տետրակ բռնել անհնար է իրեն, և այս պատասխանր տալեն ետքը սենյակեն առավ քալեց։ Տարի մը ամբողջ նորեն նկարչության ետևեն ինկավ, նկարչությունը կը փախչեր։ Սիմոնիկը ետևեն կը հալածեր, մինչև որ զայն ձերբակալեց նե' շատ հոդնեցավ, որովհետև գեղարվեստ մը ձեռք ձգելը ավազակապետ մը ձեռք ձգելու չափ դժվար է։ 1868-ին դծագրության դասատու եղավ նախ տուներու, և հետզհետե ազգ. վարժարաններու մեջ։ Յուր գաս տալու եղանակը շատ ղյուրուսույց է, այնպես որ տասը տարվան մեջ ոտք մը գծել սորվողն այս դյուրոլսույց եղանակին շնորհիվ հինգ տարվան մեջ կը սորվի։ — Եվ որովհետև յուր կենսագրոլթյան այն կտորին եկանք ուր շահու խնդիրն կա, կը պարտավորինք լրջաբար խոսելով ըսել, թե Սիմոն էֆենտին ամեն ջանք կը թափե աշակերտները քիչ ժամանակի մեջ հառաջ մղելու, չէ այն դասատուներեն, որոնք գիտցածնին ուրիշներու լգողցնելու համար երկաթյա սնտուկի մեջ և բանալիի ներքև կը պահեն։ Սիմոն էֆենտի Յազըճյան առաջին կրնա համարվիլ ծաղրանկար գծելու մասին, ժամանակավ Մեղւէի և երբեմն Թատրոնի մեջ տեսնըված աղվոր ծաղրանկարներն անոր մատիտին արդյունքն են։


Սիմոն էֆենտի միջահասակ և պարկեշտ երիտասարդ մ՛է։ Քիչ մը կրակոտ է, այնպես որ քիթին ծակերեն շունչ արտադրած ժամանակը կը կարծվի թե Շիրքեթի հայրիեի շոգենավներեն մեկուն ծխնելույդն է, որ կը ծխե։ Յուր դեմքր կը հիշեցունե այնպիսի մարղու մը դեմքը, որուն տասը հազար ոսկիով աղջիկ մը կուտան և ինք կը մերժե։