Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԻՄՈՆ ՖԵԼԵԿՅԱՆ


Սիմոն Հ․ Ֆելեկյան, դասատու, ատենաբան, բանաստեղծ և տնօրեն Ֆեչեկյան վարժարանի, ծնավ ի Չմշկածադ 1831 սեպտեմբեր 18-ին։


Մորն արգանդին մեջ ինն ամիս քնատ մնալուն պատճառավ աշխարհ եկած ատեն անանկ քուն մը կը քաշեր, ինչ քուն որ կը քաշե առջի գիշերվնե հարսնիք դա ցող մեկը։

Ծնողքն առջի բերան մեծ ցավ զգացին, տեսնալով՝ որ ղավակնին արթննալու նշան մը չցցուներ, բայց երբ վեց ամիսեն ետքը արթնցավ, ծնողացն ցավն ուրախության փոխվեցավէ Սիմոնիկն արթննա լուն պես' յուր քիթը քննեց սասկից հասկցավ, որ ապագային մեջ բանաստեղծ մը պիտի րլլա — որովհետև ներկա դարուս մեջ մեկու մը բանաստեղծ րղալն անոր քիթեն կր հասկցվի և ոչ գրություններեն։ —Շնորհակալ եղավ յուր քիթեն, որ զինքը բանաստեղծության կոչած Էր։ Մեկ ու կես տարեկան եղած միջոցին ոտանավոր խոսելու կր վարժվեր. վեց տարեկան ըլլալուն պես' արձակը ատենաբանության համար պահելով միայն ոտանավոր Կը խո./եր։ Մայրն օր մը զինք նպարավաճառի մը խանութ ղրկեց, որ հարյուր տրամ պանիր առնե։ Սիմոնիկը գնաց նպարավաճառին խանութը, անոր առջևը կանգնեցավ և սկսավ պանիրին վրա ատենաբանություն մր ընել, որուն մեջ մեկիկ մեկիկ բացատրեց պանիրին օգուտներն և անկից ծագած վնասներն։ Պանիրին ի՚նշպես շինվելուն և ի՚նչպես ուտվելուն վրայոք ամենապարզ բացատրություններով ճառեց, և վերջապես պանիրին ազգային մանկտյաց դաստիարակության համար օգտակար չըլլալն հայտնեյով՝ վերջացուր ատե-